Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Մի քինախնդրության պատմություն

2017թ. հուլիսի 27-ին ուղարկված գրությամբ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տեղեկացրել է, որ 2017թ. հուլիսի 12-ին գրանցել է Հովսեփ Խուրշուդյանի, Դավիթ Սանասարյանի, Արմեն Մարտիրոսյանի և Վահագն Ղումաշյանի գանգատները կալանքի՝ որպես խափանման միջոցի կիրառման իրավաչափության գնահատման վերաբերյալ: Գրեթե կասկած չկա, որ այս գործերով Ստրասբուրգում հերթական վճիռներն են կայացվելու ՀՀ դեմ, որովհետև նշված գործիչներն առնչություն չունեն ՊՊԾ գնդի գրավման գործողության հետ և անազատության մեջ էին հայտնվել, ըստ էության, իրենց քաղաքական իրավունքներն իրացնելու` հանրահավաք կազմակերպելու կամ տեսակետ արտահայտելու համար:

Բայց եթե Հովսեփ Խուրշուդյանը, Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը և Վահագն Ղումաշյանն ազատության մեջ են, այսինքն` իշխանություններն անուղղակիորեն ընդունել են իրենց գործողությունների քաղաքական մոտիվը, ապա նույն գործողությունների համար կալանավորված Անդրիաս Ղուկասյանը ոչ միայն շարունակում է մնալ կալանքի տակ, այլ նրա գործով մեկնարկել է դատավարությունը, որը հենց առաջին նիստում ընդմիջվել է ամառային արձակուրդների պատճառով:

Անդրիաս Ղուկասյանի պարագայում քաղաքական բաղադրիչն ավելի շեշտադրված է, որովհետև նա ընդդիմադիր արմատական դիրքերից մասնակցել է 2013-ի նախագահական ընտրություններին՝ լինելով Սերժ Սարգսյանի մրցակիցներից մեկը: Իրավական տրամաբանությունն ու քաղաքական կոնյուկտուրան հուշում են, որ դատավարության ընթացքում առնվազն պետք է փոխվի քաղաքական գործչի խափանման միջոցը ու կասկածից վեր է, որ պաշտպանական կողմը նման միջնորդությամբ հանդես կգա հենց առաջիկա դատական նիստում, հատկապես` Ստրասբուրգից ստացված տեղեկատվության ֆոնին:

Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանություններն իրավունքը ատորադասում են համակարգային շահերին ու շատ հաճախ թքած ունեն անգամ երկրի միջազգային հեղինակության վրա: Եթե «Սասնա ծռեր»-ի դատական գործով անցնող Կարո Եղնուկյանին հարկադրաբար բերում են դատարան և ժամերով պահում են նկուղում` անտեսելով նրա առողջական խնդիրները կամ դատարանում ծաղրուծանակի են ենթարկում սայլակին գամված Վահան Շիրխանյանին, ապա կասկածից վեր է, որ ճաղերի հետևում կշարունակի մնալ Անդրիաս Ղուկասյանը, մանավանդ` նա, կարծես թե, առողջության հետ կապված գանգատներ չունի: Այս ամենի ֆոնին տրամաբանական հարց է առաջանում, թե ո՞ւմ է խանգարում Ղուկասյանը` իր մի քանի կողմնակիցներով: Արդյո՞ք այս էժան քինախնդրությունն արժե շարունակել պետության միջազգային հեղինակության հաշվին:

 

Աղբյուրը՝ http://www.1in.am/2195961.html

 

https://prwb.am/new/hy/2017/08/23/%D5%B4%D5%AB%D5%A5%D5%A4-%D5%A8-%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6%D6%81%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%B0-%D5%AD%D5%B8%D6%82%D6%80%D5%B7%D5%B8%D6%82%D5%A4%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A4-%D5%BD%D5%A1%D5%B6%D5%A1/

 

 

post

A story of revenge

INTERESTING POSTS

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն