Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Ընդդեմ խուզարկության. սեպտեմբերի 13-ին 100-ից ավելի փաստաբաններ գործադուլ կսկսեն

Սեպտեմբերի 13-ին դատարանի շենք մտնելիս խուզարկության ենթարկվելու համար մի քանի տասնյակ փաստաբաններ կդիմեն ծայրահեղ քայլի՝ գործադուլի:

Մեր տեղեկություններով, գործադուլին կմասնակցեն 100-ից ավելի փաստաբաններ:

Նշենք, որ փաստաբաններին իրենց խուզարկությունը վրդովեցրեց հատկապես «Սասնա ծռերի» դատական նիստերի ժամանակ. «Սասնա ծռեր» խմբի գործը դատարան ուղարկելուց հետո դատարաններում սկսեցին զննել փաստաբաններին: Նրանց պնդմամբ, սակայն, դա ոչ թե զննություն է, այլ՝ խուզարկություն: Այս պատճառով մի քանի փաստաբաններ արդեն տեւական ժամանակ է չեն կարողանում մտնել նիստերի դահլիճ, քանի որ հրաժարվում են բացել իրենց պայուսակը:

Գործադուլին մասնակցել պատրաստվող փաստաբան Միհրան Պողոսյանը մեր զրույցում ասաց, որ դատական համակարգը, ի դեմս դատական կարգադրիչների, ապօրինի պահանջներ է ներկայացնում փաստաբաններին. «Ինձ խուզարկելու դեպք այս պահին դեռ չի արձանագրվել, սակայն կարծում եմ, որ փաստաբաններն այս հարցով պետք է դրսեւորեն միասնականություն, եւ ցանկացած փաստաբանի նկատմամբ խուզարկության փորձը կանխելու  համար պետք է դիմել այս պահին հնարավոր եւ ցավոք սրտի ծայրահեղ միջոցի՝ գործադուլի, խնդրի լուծմանը հասնելու համար: Պետությունը պարտավորություն ունի օրենքով սահմանված կարգող տեղադրել զննող սարքերը, որոնք կիրականացնեն միայն արտաքին զննություն եւ միջամտությունը կբացառվի փաստաբանական գաղտնիքի՝ այլ անձանց տիրապետման հարցով»:

Մեր հարցին, թե որքան կտեւի գործադուլը, Միհրան Պողոսյանն ասաց, որ տվյալ պահին որոշված է սեպտեմբերի 13-ը. «Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ արդյունքի չհասնելու դեպքում պետք է գործադուլի տեւողությունը երկարացվի եւ չպետք է թույլ տրվի, որ կամայականորեն որոշ պետական պաշտոնյաների քմահաճույքների հիման վրա փաստաբանների իրավունքները այս կերպ սահմանափակվեն»,- ասաց փաստաբանը:

Հարցին, թե այնուամենայնիվ կարո՞ղ են գործադուլով դրական արդյունքի հասնել, Պողոսյանն ասաց. «Գործադուլը ծայրահեղ միջոց է , սակայն այս պարագայում այլ տարբերակներ արդյունավետ չեն լինի»:

 

Աղբյուրը՝ http://armtimes.com/hy/article/118871

post

Against examination: More than 100 advocates will start a strike on September 13

INTERESTING POSTS

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն