Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Հովսեփ Խուրշուդյան, Դավիթ Սանասարյան, Արմեն Մարտիրոսյան, Վահագն Ղումաշյան

2017թ. հուլիսի 27-ին ուղարկված գրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տեղեկացրել է, որ 2017թ.-ի հուլիսի 12-ին գրանցել է Հովսեփ Խուրշուդյանի, Դավիթ Սանասարյանի, Արմեն Մարտիրոսյանի և Վահագն Ղումաշյանի գանգատները կալանքի՝ որպես խափանման միջոցի, կիրառման իրավաչափության գնահատման վերաբերյալ:

2016թ. օգոստոսի 1-ից, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը իրականացնող քննիչի  միջնորդությամբ դատարանին է ներկայացվել  Հ. Խուրշուդյանի, Դ. Սանասարյանի, Ա. Մարտիրոսյանի և Վ. Ղումաշյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ՝ 2 ամիս ժամկետով: Դատարանը բավարարել է քննիչի կողմից ներկայացված միջնորդությունները:

Հ. Խուրշուդյանը անազատության մեջ է գտնվել՝ 27 օր, Ա. Մարտիրոսյանը՝ 21 օր և ,  Դ. Սանասարյանը՝ 22 օր, և նրանք և ազատ են արձակվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ, իսկ Վ. Ղումաշյանը 41 օր, և ազատ արձակվել նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի միջնորդությամբ:

Կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ կայացված որոշումների օրինականությունն ու իրավաչափությունը բողոքարկվել են ՀՀ դատական ատյաններում:

Կալանքը՝ որպես խափաման միջոց կիրառելու համար հիմք է հանդիսացել Դավիթ Սանասարյանին և Արմեն Մարտիրոսյանին 2016թ. հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, իսկ Հովսեփ Խուրշուդյանին և Վահագն Ղումաշյանին զանգվածային անկարգություններին մասնակցելու համար՝ համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 225-րդ հոդվածի 2-րդ մասերով առաջադրված մեղադրանքները:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Ա. Մարիտիրոսյանը, Դ. Սանասարյանը նշված զանգվածային անկարգություններ իրագործելու նպատակով  երթի այլ մասնակիցների հետ միասին, բռնություն գործադրելով՝ քաշքշելով և հրելով, ճեղքել են Սարի թաղամաս տանող ճանապարհը արգելափակած՝ ոստիկանության ծառայողներից կազմված շղթան, շարժվել են առաջ  և տեղակայվել «Սարի թաղ» կոչվող թաղամասի՝ ՊՊԾ գնդից առավել պարզ տեսանելի հատվածում: Նրանց ղեկավարմամբ սկսվել են զանգվածային անկարգությունները:

Հովսեփ Խուրշուդյանին և Վահագն Ղումաշյանին մեղադրանք է առաջադրվել նաև նկարագրված զանգվածային անկարգություններին մասնակցելու ժամանակ քարեր նետելու

միջոցով ծառայողական պարտականությունները իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ:

Հատկանշական է, որ Վ. Ղումաշյանի նկատմամբ դատարանի կողմից կայացված կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը արտատպվել է մեկ այլ անձի վերաբերյալ կայացված որոշումից, որտեղ նշված է եղել այլ անձի անուն, ազգանուն: Սակայն, դատարանը գտել է, որ որոշման մեջ այլ անձի տվյալների լրացումը որևէ կերպ չի փոփոխել որոշման էությունն և բովանդակությունը:

Գանգատները պատրաստել և Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացվել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության իրավաբան-փաստաբաններ Հայկուհի Հարությունյանի, Արաքս Մելքոնյանի, Հասմիկ Հարությունյանի կողմից, փաստաբաններ՝ Սեդա Սաֆարյանի, Ռոբերտ Ռևազյանի, Գիվի Հովհաննիսյանի հետ համագործակցությամբ:

ՄԻԵԴ ներկայացված գանգատներում առաջին անգամ բարձրացվել է Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտման հարցը, ըստ որի՝ Դիմումատուների ազատության սահամանափակումն իրացվել է այլ նպատակներով, քան նախատեսում է Կոնվենցիան: Այս հիմքով Դիմումատուները պնդել են նաև, որ  խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը՝ անձանց ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքը: Դիմումատուները Դատարանին ներկայացրել են այն պնդումը, որ կալանքի միջոցով իրենց ազատազրկումը հանդիսացել է որպես ընդդիմադիր քաղաքական ուժերի և նախաձեռնող խմբերի անդամների նկատմամբ կիրառված «պատիժ»: Այս միջոցով իշխանությունները ջանացել են լռեցնել և մեկուսացնել իրենց հավաքների մասնակցության, դրանց առաջնորդումը ստանձնելու հնարավորությունից: Միաժամանակ, այդ կերպ իշխանությունը «պատժի» ազդակ է հնչեցրել բոլոր նրանց համար, ովքեր կհամաձակվեին հետևել իրենց օրինակին և ակտիվություն դրսևորել: Դիմումատուները իշխանության նման վարքագիծը համեմատել են 2008 թվականի մարտի 1-ի հետընտրական հավաքների ժամանակ իշխանության կողմից դրսևորած վարքագծի հետ և եզրահանգել, որ ՀՀ Քրեական օրենսգքրի 225-րդ հոդվածի կիրառումը՝ զանգվածային անկարգություններ կազմակերպել և մասնակցել, արդեն փորձված տարբերակ է ընդդիմադիր գործիչների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար: Ավելին՝ դիմումատուները հիմանվորել են նաև, որ իրենց ազատազրկումը եղել է քաղաքական որոշում և որևէ իրավական հիմք չի ունեցել: Այս պնդումը հիմնավորվել է նաև այն փաստերով, որ իշխանությունները կալանքը որպես խափանման միջոց, կիրառելու որոշումը փոխվել է միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված պահանջներից հետո

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել