ՀՀ փաստաբանների պալատի պատասխանը Քաղաքացիական Համերաշխության Պլատֆորմի կողմից ներկայացված հայտարարությանը
2017թ. օգոստոսի 11-ին ՀՀ փաստաբանների պալատը պատասխանել է Քաղաքացիական Համերաշխության Պլատֆորմի կողմից ՀՀ-ում հնչեղ գործերում մասնավորապես՝ «Սասնա Ծռեր» խմբի գործողությունների, դրան շաղկապված իրադարձությունների մասնակիցների գործերով ներգրավված փաստաբանների նկատմամբ իրականացվող հետապնդումների վերաբերյալ արված, ՀՀ պետական մարմիններին և ՀՀ փաստաբանների պալատին ուղղված հայտարարությանը:
Ի պատասխան հայտարարությանը՝ փաստաբանների պալատը հայտնել է իր անհամաձայնությունը ներկայացված գնահատականներին:
Փաստաբանների պալատը կոչ է արել հայտարարության հեղինակներին, իրենց գնահատականներում պահպանել օբյեկտիվություն և բազմակողմանիություն, անհանգստություն հայտնելով փաստաբանների պալատի վերաբերյալ հայտարարության մեջ բարձրաձայնված միակողմանի, չճշտված և պետական մարմինների հետ փաստաբանների պալատին արհեստականորեն նույնացնող չհիմնավորված դիրքորոշման վերաբերյալ:
Փաստաբանների պալատը միաժամանակ անդրադարձ է կատարել՝
Հիշեցնենք, որ 2017թ. օգոստոսի 9-ին Քաղաքացիական Համերաշխության Պլատֆորմի կողմից արված հայտարարության մեջ ՀՀ փաստաբանների պալատին կոչ է արվել ձեռնպահ մնալ կարգապահական վարույթների հարուցումից և կարգապահական պատասխանատվության որևէ միջոցի կիրառումից փաստաբանների նկատմամբ, պատասխանատվության միջոց կիրառելով միայն այն դեպքերում, եթե խոսքը վերաբերվում է «Փաստաբանության մասին» օրենքի եւ փաստաբանի վարքագծի կանոնների ակնհայտ խախտումներին:
ՀՀ Փաստաբանների պալատի կողմից հրապարակված պատասխանին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ՝
https://prwb.am/new/hy/2017/08/10/armenia-harassment-lawyers-working-high-profile-cases/
post
Response of the Chamber of Advocates of RA to the Statement of the Civic Solidarity Platform

Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի

2026թ․ փետրվարի 3-ին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվել է տեսանյութ,

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում քաղաքացիական և