Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Քաղաքացիական հասարակությունը պահանջում է դադարեցնել փաստաբանների գործունեությանը խոչընդոտելը

Քաղաքացիական հասարակությունը խիստ մտահոգված է «Սասնա Ծռերի» անդամների, «Ժիրայր Սեֆիլյանի եւ ընկերների», ինչպես նաեւ «Նորքի զինված խմբի» գործերով փաստաբանների մասնագիտական գործունեության խոչընդոտման, այդ թվում` բռնության գործադրման դեպքերով: Իրավապահ մարմինները դատական համակարգի հետ համագործակցությամբ միջամտում են փաստաբանների գործունեությանը՝ այդպիսով սահմանափակելով ամբաստանյալի կարգավիճակ ունեցող անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության հնարավորությունը, ինչի արդյունքում խախտվում է անձանց արդար դատաքննության իրավունքը: […]

Հայաստան: Հնչեղ գործերում ներգրավված փաստաբանների հետապնդումները

40 հասարակական կազմակերպություններ շուրջ 20 պետություններից (Նորվեգիա, Գերմանիա, Շվեյցարիա, Ռուսաստան, Ալբանիա, Ուկրաինա, Ավստրիա, Բելառուս, ՄԹ, Լեհաստան, Լիտվա, Ադրբեջան, Ղազախստան, Մոլդովա, Հայաստան, եւն), հաշվի առնելով փաստաբանների նկատմամբ Հայաստանում իշխանությունների կողմից իրականացվող հարձակումները, որոնք արդեն անցել են հետապնդումներ համարվելու սահմանը, իրենց մտահոգությունն են արտահայտնել այս մասնագիտության անկախության նկատմամբ իրականացվող հետեւողական անընդունելի քաղաքականության վերաբերյալ Սույն հայտարարության մեջ այս […]