ՀՀ փաստաբանների պալատի պատասխանը ԻՊԱՍ-ի կողմից ներկայացված առաջարկություններին
2017թ.-ի հուլիսի 27-ին ՀՀ փաստաբանների պալատը պատասխանել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից «Սասնա Ծռեր» խմբի գործողությունների, դրան շաղկապված իրադարձությունների մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդումների հիմքով իրականացվող դատաքննությունների, ինչպես նաև Վահան Շիրխանյանի և այլոց գործի դատաքննությունների, շրջանակներում արձանագրված մարդու իրավունքների, և հատկապես՝ արդար դատաքննության իրավունքի խախտումների վերաբերյալ կազմված տեղեկանքին։
Գրության մեջ ՀՀ փաստաբանների պալատը իր շնորհակալություն է հայտնել կազմակերպության կողմից փաստաբանների իրավունքների պաշտպանության բեռը կիսելու պատրաստակամության համար:
Պալատը տեղեկացրել է, որ փաստաբանների պալատը ևս բազմիցս անդրադարձել է կազմակերպության կողմից բարձրացված հարցադրումներին և նշված խնդիրները գտնվում են ՀՀ փաստաբանների պալատի ամենօրյա վերահսկողության ներքո: Մասնավորապես՝ որոշ փաստաբանների նկատմամբ դատարանի հարակից տարածքում ոստիկանների կողմից բռնի գործողություններ կատարելու միջադեպն ուսումնասիրելու և մեղավորներին պատժելու համար պալատը դիմել է ՀՀ ոստիկանություն:
Փաստաբանների պալատն անդրադարձել է նաև ներկայացված առաջարկություններին: Մասնավորապես՝
«Զերծ մնալ և բացառել ներկայացված գործերով ներգրաված փաստաբանների նկատմամբ կարգապահական պատասխանատվության կիրառումը, այդ թվում՝
Հիշեցնենք, որ 2017թ. հուլիս ամսին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից պատրաստվել է «Մարդու իրավունքների և արդարադատության ճգնաժամը Հայաստանում 2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին» տեղեկանքը:
Կազմակերպության կողմից պատրաստված տեղեկանքը, որը ներառում է նաև առաջարկությունների փաթեթ ներկայացվել է իրավասու մարմիններին՝ ՀՀ փաստաբանների պալատին, մարդու իրավունքների պաշտպան գրասենյակին, դատական դեպարտամենտին, արդարադատության խորհրդին, գլխավոր դատախազությանը, ոստիկանությանը և այլն ակնկալելով հասնել ներկայացված շարունակական խախտումների դադարեցմանը և մարդու իրավունքների նկատմամբ լիակատար հարգանքի ապահովմանը։
Տեղեկանքում ներկայացված է «Սասնա Ծռեր» խմբի գործողությունների, դրան շաղկապված իրադարձությունների մասնակիցների նկատմամբ քրեական հետապնդումների հիմքով իրականացվող դատաքննությունների, ինչպես նաև Վահան Շիրխանյանի և այլոց գործի դատաքննությունների, շրջանակներում արձանագրված մարդու իրավունքների, և հատկապես՝ արդար դատաքննության իրավունքի խախտումների վերաբերյալ տեղեկատվություն:
Մասնավորապես՝ արձանագրված է փաստաբանների անձնական զննության իրավաչափության խնդիրը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի տեսանկյունից (մարդու անձնական կյանքի նկատմամբ հարգանքը), փաստաբանների և ամբաստանյալների նկատմամբ դատական սանկցիաների կիրառումն ու դատական նիստերից հեռացնելն արդար դատաքննության իրավունքի տեսանկյունից։
ՀՀ Փաստաբանների պալատի 27.07.2017թ.-ին ուղարկված պատասխանին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ՝
https://prwb.am/new/hy/2017/08/21/%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B6%D6%84-%D5%BD%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1-%D5%AE%D5%BC%D5%A5%D6%80-%D5%AD%D5%B4%D5%A2%D5%AB-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9/
https://prwb.am/new/hy/2017/09/05/%D5%B0%D5%B0-%D5%B8%D5%BD%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BD%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%AB%D5%BA%D5%A1%D5%BD-%D5%AB-%D5%AF%D5%B8%D5%B2/
https://prwb.am/new/hy/2017/10/09/%D5%B0%D5%B0-%D5%BA%D5%A5%D5%BF%D5%A1-%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%87-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%B8%D6%82-%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%B8%D6%82%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80/
post
The RA Chamber of Advocates in response to the Recommendations Submitted by the PRWB

Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի

2026թ․ փետրվարի 3-ին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվել է տեսանյութ,

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում քաղաքացիական և