Համակարգային անպատժելիությունը՝ որպես մարտահրավեր
2017թ. հուլիսի 18-ին տեղի ունեցավ, «Համակարգային անպատժելիությունը՝ որպես մարտահրավեր քրեական արդարադատությանը» խորագրով հանրային քննարկումը: Հանդիպմանը մասնակցում էին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ովքեր իրենց գնահատականները տվեցին Հայաստանում քրեական արդարադատություն իրականացման, իրավունքի սահմանափակման, ամբաստանյալների նկատմամբ բռնությունների, փաստաբանների գործունեությանը խոչընդոտելու, դատարանների և դատավորների անկախության վերաբերյալ: Քննարկմանը իր խոսքով հանդես եկավ նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ՝ Հայկուհի Հարությունյանը: […]