ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը անընդունելի է համարում «Ոսկե Ծիրան» փառատոնի շրջանակներում դրսեւորված գրաքննությունը եւ խտրականությունը:
15.07.2017 Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը, անտեսելով նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը, հրաժարվել է իրեն պատկանող Մալյան թատրոնի դահլիճը տրամադրել «Ոսկե Ծիրան» Երեւանի 14-րդ միջազգային կինոփառատոնին: Դրա արդյունքում փառատոնի ծրագրից հանվել է «Հայեր. հայացք ներսից եւ դրսից» խորագրով մոտ 40 ֆիլմերի արտամրցութային ցուցադրումը։ Ըստ միության ներկայացուցիչների` հարթակի մերժումը պայմանավորված է եղել մայիսի 23-ին ՀԿՄ նախագահ Ռուբեն Գեւորգյանցի մահվան կապակցությամբ այդ կառույցում շարունակվող […]