Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը մասնակցել է Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպմանը

Հունիսի 19-ին Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը Լյուքսեմբուրգում մասնակցել է Եվրոպական միության և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը: Հանդիպմանը ներկա են եղել և ելույթներ ունեցել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, հարևանության և ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Յոհանես Հանը, ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները:

 

Արտգործնախարարների հանդիպման շրջանանկներում ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորում գործադիր Հանձնաժողովի համանախագահ Հենդադի Մաքսաքի հանդես է եկել ելույթով, որտեղ գնահատվել է 2017 թվականի առաջին կիսամյակում Արևելյան գործընկերության անդամ պետություններում կատարված աշխատանքների, դրական զարգացումների մասին, ինչպես նաև Հայաստանի և Եվրոպայի միության միջև ստորագրվելիք նոր համաձայնագրի մասին:

 

Ելույթում Հայաստանի իշխանություններին մասնավորապես կոչ է արվել դադարեցնել 2016 թվականի հուլիսի խաղաղ ցույցերին մասնակցող քաղաքացիական ակտիվիստների, ինչպես նաև տարբեր քաղաքական հայացքներով մարդկանց նկատմամբ քաղաքական հետապնդումները և քրեական մեղադրանքները: Նմանատիպ հետապնդումները դիտարկվել են որպես 2008 թվականին Կառավարության կողմից քաղաքական անհանդուրժողականությունը և քաղաքացիական ակտիվությունը ճնշելու համար կիրառվող պրակտիկայի կրկնությնուն: Նշվում է, որ պետք է վերացնել ոստիկանության անպատժելիությունը՝ պատասխանատվության ենթարկելով 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած խաղաղ ցույցերի ժամանակ մարդու իրավունքների կոպիտ խախտումների բոլոր մեղավորներին: Իշխանությունները պետք է Հայաստանում ապահովեն ազատ արտահայտվելու և հավաքների ազատության արդյունավետ կիրարկում: Ելույթում նշվում է, որ դատաիրավական բարեփոխումները պետք է հսկատ հետևեն միջազգային կազմակերպությունների առաջարկություններին, ինչպես նաև ապահովեն տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնակցությունը բարեփոխումների ծրագրի մշակման, իրականացման և  մոնիթորինգի գործընթացում: Կոչ է արվել նաև անհապաղ վերսկսել ընտանեկան բռնության և խտրականության մասին օրենքի հաստատման և ընդունման գործընթացը:

 

Հեննադի Մակսակի ամբողջական ելույթին կարող եք ծանոթանալ անցում կատարելով հետևյալ հղումով՝

Address by the EaP CSF at the Eastern Partnership Ministerial Meeting

 

http://eap-csf.eu/index.php/2017/06/19/eap-csf-participates-in-the-eastern-partnership-ministerial-meeting/

post

EaP CSF Participates in the Eastern Partnership Ministerial Meeting

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել