Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել

«Էլեկտրիկ Երեւանի» մասնակից Միքայել Կիրակոսյանը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել:

Այս առնչությամբ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 2017 թ. հունիսի 19-ին՝ ժամը 13:00-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը կքննի «Էլեկտրիկ Երեւանի» մասնակից Միքայել Կիրակոսյանի եւ նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երեւանի ներկայացուցչության իրավաբան Տաթեւիկ Սիրադեղյանի բողոքը:

Հիշեցնենք, որ 2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ Մ. Կիրակոսյանի՝ հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը կարճվել էր:

Որոշման դեմ ներկայացված բողոքը 2017 թ. մայիսի 11-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է:

post

https://prwb.am/2017/06/19/

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել