Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Մամուլի ասուլիս «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-30» Զեկույցի ներկայացում

2017 թվականի հունիսի 8-ին, ժամը 11:30-ին «Մեդիա Կենտրոնում» տեղի ունեցավ 2016թ. հուլիսյան դեպքերի վերաբերյալ Հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից պատրաստված «Մարդու իրավունքների խախտումները Հայաստանում 2016թ. հուլիսի-30-ը» զեկույցի ներկայացումը:

Որպես բանախոսներ հանդես եկան «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը, «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի»  իրավաբան Ռոբերտ Ռևազյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանը, լրագրողների պաշտպանության  «Ասպարեզ» ՀԿ նախագահ Լևոն Բարսեղյանը, «Խոսքի ազատության, պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը:

ԻՊԱՍ նախագահ Հայկուհի Հարությունյանը նշեց, որ կազմակերպությունները, որոնք պատրաստել են զեկույցը 2016թ. հուլիսի 17-30-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցող խախտումների վերաբերյալ, անմիջապես հունիսի 17-ից սկսած լայնածավալ աշխատանքներ են կատարել  մարդու իրավունքների խախտումները արձանագրելու նպատակով:

Նրա խոսքերով, զեկույցում ներկայացվել հավաքների ազատության վերաբերյալ խախտումներ, ոստիկանության կողմից հատուկ միջոցների և ուժի կիրառման վերաբերյալ խախտումներ, մամուլի ազատության և լրագրողների իրավունքների խախտումներ,  անձանց, հավաքի մասնակիցների առհասարակ քաղաքացիների անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների խախտումներ:

«Զեկույցը կներկայացվի հանրությանը, որպես հետադարձ հայացք 2016թ. հուլիսին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, դրանով միաժամանակ հնչեցնելով մեր պահանջատիրությունը և արձանագրելով, որ խախտումները որպես այդպիսին չեն մոռացվել»-ավելացրերց Հ. Հարությունյանը:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները շարունակելու են հետամուտ  լինել այդ ուղղությամբ համապատասխան անձանց նկատմամբ պատասխանատվության կիրառմանը:

Հելսինկյան Ասոցացիայի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը անդրադարձ կատարեց հավանքների ազատության սահմանափակմանը և հավաքների ընացքին: Ռ. Ռևազյանի խոսքերով այդ օրերի ընթացքում ընդհանուր առմամբ իրականացվել են 23 հավաքներ, որոնցից 4-ի ժամանակ ոստիկանության աշխատակիցների կողմից հավաքի մասնակիցների նկատմամբ դրսևորվել են բռնություններ և անմարդկային վերաբերմունք:

«5 կմ շառավղով սահմանափակումը իրավաչափ լինել չէր կարող, քանի որ նման անհրաժեշտության դեպքում ոստիկանությունը պետք է արտակարգ ռեժիմ հայտարարեր և դրան հատուկ ձևով գործեր: Նման բան չի հայտարարվել, իսկ այս համատեքստում 5 մ շառավղող սահմանափակելն իրավաչափ չէ»,-ասաց նա:

«Ասպարեզ» ՀԿ նախագահ Լևոն Բարսեղյանի խոսքերով ոստիկանությունը բերման է ենթարկել 800-ից ավել անձանց  և կիրառել է հատուկ միջոցներ, որոնցով անհարկի ահաբեկել են մարդկանց և մոտ 200 անձանց մարմնական վնասվածքներ պատճառել:        «Հույսեր և ակնկալիքներ չունեմ, որ ստեղծված իրավիճակում մեղավորները կպատժվեն, մենք այս իմաստով գտնվում ենք լուրջ ճգնաժամի մեջ»-ավելացրեց Լ. Բարսեղյանը:

Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանն էլ պնդեց, որ թեև հատուկ միջոցների կիրառման կարգ է կա  սահմանված, սակայն, այն չի պահպանվել, օրինակ՝ լուսաձայնային նռնակները պետք է կիրառել մարդկանցից որոշակի հեռավորության վրա նրանց առողջությանը անդառնալի հետևանքներ չպատճառելու համար:

«Խոսքի ազատության, պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը իր խոսքում նշեց, որ լրագրողներին հավաքել են մի տեղ և կիրառել նռնակներ, ինչը խոսում է միտումնավոր հաշվեհարդար տեսնելու մասին»:

Հայկուհի Հարությունյանը  նաև փաստեց, որ  հուլիսի 17-30-ը ոստիկանության կողմից կիրառվել է 5 տեսակի հատուկ միջոց, որից 2-ի վերաբերյալ չկա որևէ օրենսդրական կարգավորում, թե ինչպես պետք է այն կիրառվի:

Տեղեկացնենք, որ զեկույցի պատրաստման նպատակն է եղել անդրադառնալ ՀՀ-ում  2016 թ.-ի  հուլիսի 17-30-ը տեղի ունեցած դեպքերին բացառապես մարդու իրավունքների խախտումների տեսանկյունից և մանրամասներ տրամադել խախտումների հանգամանքների, հետևանքների վերաբերյալ:

Մեդիա կենտրոնի ծավալված քննարկման ընթացքում վերստին բարձրաձայնվեցին մարդու իրավունքների խախտումների փաստերը և դրանց վերաբերյալ պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը: Առավել ևս, երբ հուլիսյան դեպքերով քաղաքացիների  դեմ քրեական մեղադրանքները և դատավարությունները շարունակվում են, իսկ ոստիկանության նկատմամբ որևէ պատասխանատվություն մինչ օրս չի կիրառվել:

Թեմային առնչվող ԶԼՄ անդրադարձը.

http://www.tert.am/am/news/2017/06/08/july2016/2396320

http://www.tert.am/am/news/2017/06/08/Ashot-Melikyan/2396364

INTERESTING POSTS

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2024թ. անցկացված բաց մրցույթի դիտարկման արդյունքները․Զեկույց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2024 թվականին իրականացվել