Մշտադիտարկող
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում մշտադիտարկողների`
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խմբի անդամները 2017 թվականի ապրիլի 12-ին այցելություն են կատարել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ: Այցելության ժամանակ դիտորդների Խմբի անդամները հայտնաբերել են, որ 1-ին հարկում գտնվող, թիվ 7 կարանտինային խցին հարող միջանցքում տիրում է գարշահոտություն, խոնավ է, այդ հատվածը գտնվում է քարուքանդ վիճակում:
Վերոգրյալի հիման վրա խումբը դիմել է ՀՀ ԱՆ քայլեր ձեռնարկելու համար նշված հատվածը բարեկարգելու և թիվ 7 կարանտինային խուցը փակելու ուղղությամբ։
2017 թվականի մայիսի 17-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբը ստացել է ՀՀ ԱՆ պատասխան գրությունը։ Գրությունում նշվում է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի առաջին հարկում գտնվող թիվ 8, 9 և 10 կարանտինային խցերին հարող միջանցքներով անցնող կոյուղագծերը խցանված են եղել և խցերի զուգարաններից կեղտաջրերը լցվել են միջանցք, որն էլ առիթ է հանդիսացել միջանցքի և խցերի կեղտոտ լինելուն և գարշահոտությանը։ Այդ կապակցությամբ հիմնարկի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում հատուկ ծառայությունների և տեխնիկայի միջոցով վերացվել են համապատասխան խնդիրները լվացել, մաքրել, ախտահանել են խցերը և միջանցքները։ Գրությամբ նաև ընդգծվում է, որ հիմնարկում կարանտինային խցերի առկայությունը խիստ անհրաժեշտ է և մեկ խուց փակելը կհանգեցնի հիմնարկի բնականոն աշխատանքի խափանմանը։
Կից կարող եք ծանոթանալ Դիտորդների խմբի գրությանը, ինչպես նաև նախարարության պատասխան գրությանը:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում մշտադիտարկողների`
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից դիտարկվել է 2025
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում Հայաստանի
ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի