Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Վոլոդյա Ավետիսյանը դատարանից վաղաժամկետ ազատում է պահանջում

 Դատախազ Գարեգին Միրզախանյանը, մինչդեռ, դատավորին հորդորեց՝ մերժել Ավետիսյանի հայցը, ասելով, թե նա պետք է դիմեր իրեն արդեն 6 անգամ մերժած անկախ հանձնաժողովին: 6 տարվա ազատազրկման դատապարտված պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն այսօր դատարանում հայտարարեց՝ որ օրենքով իրեն դատել են, այդ նույն օրենքով էլ կարող են վաղաժամ ազատ արձակել։ «Ես ցանկանում եմ՝ մեր պետությունում օրենքն աշխատի, […]

Վերաքննիչում քննվում է Խորենացի փողոցում անկարգություններին մասնակցածների բողոքը

Խորենացու պողոտայում 2016թ. հուլիսի 20-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործելու մեջ մեղադրվող, երեք տարվա ազատազրկման դատապարտված Սոսո Մարգարյանի, Գագիկ Միքայելյանի և Արսեն Մկրտումյանի գործով փաստաբանները բողոք են ներկայացրել Քրեական դատարան։ Այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնեց Արսեն Մկրտումյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը: Փաստաբանը նշեց, որ  իր պաշտպանյալի համար Վերաքննիչ դատարանից խնդրել են […]

30 տնօրեններ Դանիել Իոննիսյանից 2-ական միլիոն դրամ եւ ներողություն են պահանջում

Դպրոցների եւ մանկապարտեզների 30 տնօրեններ դիմել են Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան`ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության: Նրանք պահանջում են, որ կազմակերպության անունից ներողություն հայտնեն եւ յուրաքանչյուրին երկուական միլիոն դրամ փոխհատուցեն`իրենց պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար: Կազմակերպությունը, հիշեցնենք, նախընտրական քարոզչության շրջանում հրապարակեց մանկապարտեզների եւ դպրոցների տնօրենների 114 ձայնագրություններ, որոնք փաստում էին այն […]

Միջազգային դիտորդները ուշագրավ հայտարարություն արեցին

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Միջազգային դիտորդական խմբի ներկայացուցիչ, Եվրոպական խորհրդարանի դելեգացիայի ղեկավար Հեիդի Հաութալան (Heidi Hautala) այսօր ուշագրավ հայտարարություններ արեց, նա խոսեց ընտրակաշառքների և ճնշումների մասին։ Տիկին Հաութալան տեղեկացրեց, որ իրենք դիտորդություն են իրականացրել Երևանում, Կոտայքում և Արմավիրում։ Նա հիշեցրեց, որ Եվրոպական միությունը սատարել է այս ընտրություններին՝ ֆինանսավորելով նոր տեխնոլոգիաների ներդրումը՝ մասնավորապես ընտրողների ճանաչման սարքերի ձեռք բերման ուղղությամբ․ […]

ՔԿՀ-ների դիտորդական խմբի անդամներին արգելել են մտնել Նուբարաշեն և Կենտրոն ՔԿՀ-ներ

Այսօր ժամը 11:00-ին <<Նուբարաշեն>> և 12։35-ին <<Կենտրոն>> քրեակատարողական հիմնարկներում խոչընդոտել են <<Նոր Սերունդ>> Մարդասիրական ՀԿ աշխատակից Արման Սահակյանի և <<Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների>> ՀԿ աշխատակից Հասմիկ Հարությունյանին՝ կատարելու իրենց դիտորդական աշխատանքը, ովքեր հանդիսանում են ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամներ։ Մասնավորապես՝ վերջիններս ցանկացել են մտնել <<Նուբարաշեն>> և <<Կենտրոն>> […]