Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

30 տնօրեններ Դանիել Իոննիսյանից 2-ական միլիոն դրամ եւ ներողություն են պահանջում

Դպրոցների եւ մանկապարտեզների 30 տնօրեններ դիմել են Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան`ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության: Նրանք պահանջում են, որ կազմակերպության անունից ներողություն հայտնեն եւ յուրաքանչյուրին երկուական միլիոն դրամ փոխհատուցեն`իրենց պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար:

Կազմակերպությունը, հիշեցնենք, նախընտրական քարոզչության շրջանում հրապարակեց մանկապարտեզների եւ դպրոցների տնօրենների 114 ձայնագրություններ, որոնք փաստում էին այն մասին, որ այդ տնօրենները մարդկանց են ցուցակագրում-հավաքագրում իշխող ՀՀԿ-ի համար: Aravot.am-ի հետ զրույցում կազմակերպության նախագահ Դանիել Իոննիսյանն ասաց, որ իրենք որեւէ մեկին չեն զրպարտել եւ չեն պատրաստվում որեւէ մեկին երկու միլիոն դրամ վճարել: «Ո՞նց կարող ենք հերքել ճիշտը: Մենք հրապարակել ենք այն, ինչ որ կա: Ի՞նչը հերքենք. հերքենք`ասենք`չէ տնօրեններն այդպիսի բան չե՞ն ասել: Աբսուրդ է»,- ասաց նա: Դատարանի` իրենց համար ոչ ցանկալի որոշմանը, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» չի ենթարկվելու: Բողոքարկելու են`ընթացքում ցույց տալով նաեւ հայկական դատական համակարգի դեմքը: Հարցին`տնօրենների նման որոշումն իր համար անակնկա՞լ էր, թե՞ սպասում էին հակաքայլի, Դանիել Իոննիսյանն ասաց, որ սպասում էին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/04/10/876669/

INTERESTING POSTS

Իրավաբան-հետազոտող

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում Հայաստանի