
ՔՀԿ-ների հայտարարությունը քաղաքացիական հասարակության բնապահպանական կազմակերպություններին թիրախավորելու վերաբերյալ
Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝
Ազտամարռտիկ Վոլոդյա Ավետիսյանի վաղաժամ ազատ արձակման վերաբերյալ դատական նիստնայսօր հետաձգվեց. չէր ներկայացել անկախ հանձնաժողովի ներկայացուցիչը, և դատարանինհայտնի չէր նրա բացակայության պատճառը:Փաստաբան Արաքս Մելքոնյանի խոսքով՝ Ավետիսյանը դրական բնութագիր ունի, երբևէ կալանավայրում կարգապահական տույժի չի ենթարկվել, և չնայած այդ հանգամանքին՝ արդեն 6 անգամ անկախ հանձնաժողովը մերժել է նրա վաղաժամ ազատ արձակման վերաբերյալ դիմումը:
Ավետիսյանը 2013-ի համաներումով պատժաչափի կրճատման արդյունքում ազատ կարձակվի այստարվա մայիսին: «Բայց դա որևէ նշանակություն չունի. անգամ մեկ օրն անազատության մեջ խնդրահարույց է»,- ասում է փաստաբան Մելքոնյանը:Վերջինս «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ դատարանում ոչ թե անկախ հանձնաժողովի որոշումն է բողոքարկում, այլ գտնում է, որ հենց դատարանն է, որ պիտի վաղաժամ ազատ արձակման վերաբերյալ որոշում կայացնի:
«Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը գտնում է, որ անձը այլևս չունի պատիժը կրելուանհրաժեշտություն և դիմում է անկախ հանձնաժողովին`ազատ արձակելու համար: Անկախհանձնաժողովը պիտի դրան հավանություն տա, որպեսզի ՔԿՀ վարչակազմը նրա վաղաժամ ազատարձակման հարցը ներկայացնի դատարան, իսկ եթե հավանություն չի տալիս, ապա վաղաժամազատ արձակման հարցն այլևս դատարան չի ներկայացվում»,- Հայաստանում վաղաժամ ազատարձակման վերաբերյալ ընթացակարգն է ներկայացնում փաստաբանը, բայց միևնույն ժամանակդիրքորոշում հայտնում, որ անձը կարող է վաղաժամ ազատ արձակվել այն դեպքում, եթեդատարանը գտնում է, որ նա պատիժը կրելու հնարավորություն չունի: Ըստ փաստաբանի՝ անկախ հանձնաժողովի`վաղաժամ ազատ արձակման վերաբերյալ դիրքորոշումն ինչպիսին էլ լինի, պետք է նրա վաղաժամ ազատ արձակման հարցը դատարան ներկայացվի:
Այսօրվա դատական նիստին դատարանում էին Վոլոդյա Ավետիսյանի ազատամարտիկ ընկերները, վերջիններիս բարկացրեց դատական նիստը հետաձգելու հանգամանքը: «Թող զանգեն ճշտեն, գուցե անկախ հանձնաժողովի ներկայացուցիչը ճանապարհին է», «վաղն էլ դատախազը չի գա», «հետո՝ չգիտեմ ինչ կլինի»,- դատարանի դահլիճից դուրս գալիս իրենց դժգահությունն էին արտահայտում Ավետիսյանի ազատամարտիկ ընկերները:
Ավետիսյանը մինչև դատավորի՝ դատական նիստերի դահլիճ մտնելը հանդես եկավ կոչով:«Կոչ եմ անում ոչ ոք հանրապետականներին չընտրի, քանի որ նրանք են քանդել մեր երկիրը»,- ասաց անազատության մեջ գտնվող ազատամարտիկը:
Հիշեցնենք, որ Ավետիսյանը մեղադրվել և դատապարտվել է խարդախության և խարդախությանփորձի մեջ․ ըստ քրեական գործի՝ քաղաքացուց 2 հազար դոլար է վերցրել վերջինիս թոռանըբանակից ազատելու հարցում օգնելու համար, իսկ մյուս դեպքում՝ 500 դոլար է փորձել վերցնել՝կրկին բանակում հարցեր լուծելու համար։
post
https://prwb.am/2017/03/31/

Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցի

2026թ․ փետրվարի 3-ին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվել է տեսանյութ,

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն աշխատանքի է հրավիրում քաղաքացիական և