Հայտարարություն Արթուր Սարգսյանի (Հաց Բերողի) մահվան կապակցությամբ
23 մարտի, 2017թ.
Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը խորը ցավով արձանագրում է Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների հերթական կոպիտ խախտումը, որի հետեւանքով 2017 թվականի մարտի 16-ին մահացել է «Սասնա Ծռեր» զինված խմբին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը (Հաց Բերողը)։
Վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը, առողջական ծանր խնդիրներ ունենալու հանգամանքի անտեսումն ու կալանավորումը, այնուհետեւ, կարճատեւ ազատ արձակումից հետո, խեղաթյուրված առողջական եզրակացության հիման վրա կրկին կալանավորումը հիմք են տալիս մեզ պնդելու, որ Արթուր Սարգսյանը խղճի հալածյալ է եւ հետապնդվել է քաղաքական դրդապատճառներով:
Նման դեպքերը ավելի են խորացնում երկրի ապագայի հանդեպ ժողովրդի հուսահատ տրամադրությունները, հատկապես նախընտրական քարոզչության այս շրջանում, երբ ամենուր հնչում են ժողովրդավարական պետություն կառուցելու եւ մարդու իրավունքները պաշտպանելու մասին բարձրագոչ հայտարարություններ:
Հայաստանի Հանրապետությունում արդարադատության ճգնաժամի հաղթահարման համար ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը պահանջում է՝
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը վերահաստատում է 2016 թվականի նոյեմբերի 29-ին Բրյուսելում կայացած Արեւելյան գորընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի 8-րդ տարեկան համաժողովի կողմից ընդունված բանաձեւի պահանջը. «Անհապաղ եւ առանց որեւէ պայմանականության ազատ արձակել Հայաստանի Հանրապետությունում իրենց արտահայտվելու ազատության, խաղաղ հավաքի իրավունքի իրացման համար ազատազրկված բոլոր բանտարկյալներին»։

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խոր մտահոգությունն

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի թիմը նոյեմբերի 28–29-ը մասնակցեց Երևանում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ

Արցախից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության թեման՝ միջազգային հարթակներում Նոյեմբերի