Հայտարարություն կազմակերպության տարածք անօրինական մուտքի վերաբերյալ
2017 թվականի հունվարի 23-ին ժամը 10:40 սահմաններում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ աշխատակիցները ք. Երևան, Ամիրյան 11, բնկ. 24 հասցեում տեղակայված կազմակերպության գրասենյակի դուռը գտել են կոտրված և բաց վիճակում:
Տեղում գտնվող «Կենտրոն» համատիրության աշխատակիցները տեղեկացրել են, որ 2017 թվականի հունվարի 22-ի լույս 23-ի գիշերը ժամը 00:36-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ կազմակերպության կողմից վարձակալվող 4-րդ հարկի թիվ 24 բնակարանից ջուր է լցվում նույն շքամուտքի 3-րդ հարկի թիվ 22 բնակարան:
Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կոտրել են բնակարանի դուռը և մուտք գործել գրասենյակ՝ ջրի արտահոսքը դադարեցնելու նպատակով:
Կազմակերպությունը Արտակարգ իրավիճակների նախարարությունից պահանջել է տրամադրել դուռը կոտրելու գործողությունների տեսանյութը, ինչպես նաև այլ պարզաբանող հանգամանքներ, սակայն մինչև սույն հայտարարության տարածումը՝ 2017 թվականի փետրվարի 9-ը, այդ տեղեկությունները չեն տրամադրվել:
Միաժամանակ «Կենտրոն» համատիրության և Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից բացատրություն չի տրվել նաև այն հարցի վերաբերյալ, թե ինչու այլ միջոցներով, օրինակ, ընդհանուր շենքի ջրամատակարարումը դադարեցնելու տարբերակով չի կանխվել ջրի արտահոսքը:
Կազմակերպությանը ԱԻՆ կողմից տեսանյութի չտրամադրելը հիմք է տալիս կասկածելու հնարավոր ապօրինի գործողությունների մեջ, քանի որ կազմակերպության գրասենյակում գտնվել են աշխատանքային համակարգիչները և տեղեկության ամբողջական բազան:
Տեղեկացնենք նաև, որ կազմակերպության նախագահը կամ աշխատակիցները որևէ զանգ չեն ստացել առանց դուռը կոտրելու ջրի հոսքը դադարեցնելու վերաբերյալ:
Գտնելով, որ ԱԻՆ աշխատակիցների կողմից կազմկաերպության տարածք մուտք գործելը հանդիսանում է ապօրինի գործողություն, կազմակերպությունը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն հանցագործության վերաբերյալ:
Կազմակերպությունը տեղեկացնում է, որ հետևողական շարունակում է տեղի ունեցած միջադեպի հանգամանքների բացահայտման աշխատանքները:

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խոր մտահոգությունն

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի թիմը նոյեմբերի 28–29-ը մասնակցեց Երևանում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ

Արցախից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության թեման՝ միջազգային հարթակներում Նոյեմբերի