Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

«Ձևավորել ապացույցների վրա հիմնված շահերի պաշտպանություն հանուն իրավունքի գերակայության և արդյունավետ կառավարման»

Ծրագրի անվանում՝«Ձևավորել ապացույցների վրա հիմնված շահերի պաշտպանություն հանուն իրավունքի գերակայության և արդյունավետ կառավարման»

Ծրագրի նկարագրություն՝ ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստան  և Վրաստանի տեղական քաղաքացիական կազմակերպությունների ներկայացուցիչների կարողությունները իրավունքի գերակայության և լավ կառավարման մոնիթորինգի ոլորտում օգտագործելով վիշեգրադյան 4 երկրների՝ Լեհաստանի, Չեխիայի, Վենգրիայի, Սլովակիայի փորձը: Ծրագիրը կնպաստի շահառուների հետ համագործակցությանը, ժողովրդավարական փոփոխության և ինտեգրման գործընթացին, նրանց կարողությունների զարգացմանը և տարածաշրջանային համագործակցությանը:

Ծրագրի ընթացքում պատրաստվել են ուղեցույցեր և զեկույցներ  հետևյալ թեմաներով՝

«Դատարանների նկատմամբ քաղաքացիական վերահսկողության նախաձեռնություն.Ինչպես հայտնաբերել իրավունքի գերակայության բացթողումները»,

«Մասնակցային մոնիթորինգ և արդյունավետ կառավարման գնահատում: Մեթոդոլոգիա և գործիքներ» 

«Ապացույցների վրա հիմնված շահերի պաշտպանություն հանուն իրավունքի գերակայության և արդյունավետ կառավարման»:

Զեկույցներ՝

Լավ կառավարման մոնիթորինգ և գնահատում

Դատարանների նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն Հայաստանում և Վրաստանում

Ծրագրի ժամանակահատվածը՝ 2015թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2016թ. նոյեմբերի 30

Դրամաշնորհի չափը՝ 87.000 եվրո

Դոնոր կազմակերպության անվանում՝ Վիշգրադ միջազգային հիմնադրամ

INTERESTING POSTS

Ջատագովության մասնագետ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում ջատագովության