Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

«Առողջության և այլ հիմքերով խտրականության արգելքը մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի համաձայն» դասընթաց

2014 թվականի նոյեմբերի 29-ին, ժամը 10:00-ին Գյումրի քաղաքի Բեռլին հյուրերի տանը տեղի կունենա «Առողջության և այլ հիմքերով խտրականության արգելքը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Վերանայված Եվրոպական Սոցիալական Խարտիայի համաձայն» թեմայով դասընթացը:

Դասընացը վարելու են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության իրավաբան-փորձագետ Հասմիկ Հարությունյանը և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության իրավաբան Տաթևիկ Ղարիբյանը:

Դասընթացի առաջին հատվածում կներկայացվեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և Եվրոպական սոցիալական խարտիայի ընդհանուր հասկացությունը, ինչպես նաև խտրականության տեսակները, խտրականության արգելքով պաշտպանված հիմքերը (ներառյալ հաշմանդամություն, առողջություն), որին կհաջորդի իրավիճակային խնդիրների վերաբերյալ դատախաղը:

Դասընթացի երկրորդ հատվածում կներկայացվեն խտրականության արգելքով պաշտպանված հիմքերը (ներառյալ քաղաքական հայացքներ և այլ կարծիքներ, ատելության խոսք և այլն):

Դասընթացի երրորդ փուլում դասընթացի մասնակիցներին կներկայացվի Եվրոպական վերանայված սոցիալական խարտիայի ներքո կոլեկտիվ գանգատների ընթացակարգը և Կոմիտեի նախադեպային իրավունքը, որին կհաջորդի իրավիճակային խնդիրերի վերլուծությունը:
Դասընթացն իրականացվում է Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության կողմից համատեղ իրականացվող «Փաստաբանների և իրավապաշտպանների կարողությունների ամրապնդումը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (ՎԵՍԽ) ներպետական կիրառման նպատակով» ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի Հելիսնկյան կոմիտեի հետ համագործակցությամբ:

post

«Առողջության և այլ հիմքերով խտրականության արգելքը մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի համաձայն» դասընթաց

INTERESTING POSTS

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն