Քաղաքացիության հետ կապված մարդու իրավունքների հիմնախնդիրները. մասնավորապես երեխայի
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» hասարակական կազմակերպությունը անվճար իրավախորհրդատվության շրջանակներում առնչվել է խնդրի հետ, երբ ապաքաղաքացիների իրավունքների պաշտպանության օրենքի բացակայության պատճառաբանությամբ խախտվել է երեխայի իրավունքները: 2014 թվականի հունվարին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» Հասարակական կազմակերպությունը դիմել էր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը՝ խնդրելով Հայաստանի Հանրապետությունում ծնված երեխային, ում ծնողները Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի են, փաստաթղթավորել անձնագրով: […]