Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.

Կազմակերպությունը կոչ է անում քննության առնել ոստիկանության կողմից թույլ տրված կարգապահական կոպիտ խախտումները

2014 թվականի հունիսի 26-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը դիմում է ներկայացրել ՀՀ Ոստիկանության Պետ Վլադիմիր Գասպարյանին` 2014 թվականի հունիսի 23-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ (Սարյան 22 հասցեում) տեղի ունեցած հավաքի ժամանակ ոստիկանության աշխատակիցների վարքագծի կապակցությամբ ծառայողական քննություն իրականացնելու համար, ինչպես նաև գումարել կարգապահական հանձնաժողովի նիստ և քննության առնել վերը նշված վայրում ոստիկանության կողմից թույլ տրված կարգապահական կոպիտ խախտումները:

2013 թվականի ՀՀ Կառավարության N 1672-Ն որոշմամբ ձևավորվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական հանձնաժողով և հաստատվել է հանձնաժողովի աշխատակարգը: Սահմանված կարգի 12-րդ հոդվածի համաձայն՝ Հանձնաժողովը քննության է առնում հավաքների ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումների առիթով իրականացված ծառայողական քննության նյութերը և դրա արդյունքներով կազմված եզրակացությունը` մինչև համապատասխան որոշում ընդունելու համար ծառայողական քննություն նշանակող անձին ներկայացնելը:

Մինչ օրս, չնայած ոստիկանության կողմից խաղաղ հավաքների ժամանակ դրսևորած վարքագծին, կարգապահական հանձնաժողովի կողմից որևէ որոշում չի կայացվել, այդ իսկ պատճառով «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը, դիմելով ՀՀ ոստիականպետ Վլադիմիր Գասպարյանին, ցանկանում էր կարգապահական հանձանժողովի պրակտիկ գործնեության սկզբը դնել: 2014 թվակնաի հուլիսի 8-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը դիմումին ի պատասխան ստացել է նամակ Հայաստանի Հանրապետության ոստիկանության իրավաբանական վարչության կողմից, որի համաձայն 2014 թվականի հունիսի 23-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ հավաքի ժամանակ տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ իրականացվում է ծառայողական քննություն:

Ծառայողական քննության ընթացքում կարգապահական կոպիտ խախտում ի հայտ բերելու դեպքում «Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ծառայողական քննության նյութերը քննության կառնվեն նաև ոստիկանության Կարգապահական հանձնաժողովում: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը հետամուտ է լինելու ոստիակության ապօրինի գործողություններից տուժած քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը և միաժամանակ իր պատրաստակամությունն է հայտնում իրավական աջակցություն տրամադրել ոստիկանության գործողությունների արդյունքում տուժած բոլոր քաղաքացիներին:

INTERESTING POSTS

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն