Ոստիկանությունը շարունակում է իրականացնել ծառայողական քննություն Սարյան 22 հասցեում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2014 թվականի հուլիսի 24-ին գրություն է ստացել ՀՀ Ոստիկանության իրավաբանական վարչությունից: Գրությունը տեղեկացնում էր այն մասին, որ 2014 թվականի հունիսի 26-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն հունիսի 23-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ (Սարյան 22 հասցեում) տեղի ունեցած հավաքի ժամանակ ոստիկանության աշխատակիցների վարքագծի կապակցությամբ:
Հիշեցնենք, որ 2014 թվականի հունիսի 26-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը դիմում էր ներկայացրել ՀՀ Ոստիկանության Պետ Վլադիմիր Գասպարյանին` 2014 թվականի հունիսի 23-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ (Սարյան 22 հասցեում) տեղի ունեցած հավաքի ժամանակ ոստիկանության աշխատակիցների վարքագծի կապակցությամբ ծառայողական քննություն իրականացնելու համար, ինչպես նաև գումարել կարգապահական հանձնաժողովի նիստ և քննության առնել վերը նշված վայրում ոստիկանության կողմից թույլ տրված կարգապահական կոպիտ խախտումները:
Կից կարող եք ծանոթանալ ՀՀ ոստիկանության կողմից ուղարկված ամբողջական պատասխանին:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խոր մտահոգությունն

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի թիմը նոյեմբերի 28–29-ը մասնակցեց Երևանում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ

Արցախից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության թեման՝ միջազգային հարթակներում Նոյեմբերի