Մամուլի ասուլիս. «ՀՀ դատաիրավական համակարգի հիմնախնդիրների արտացոլումը էլեկտրոնային լրատվամիջոցներում» թեմայով
2014թ. հուլիսի 25-ին ժամը 12:30-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը Մեդիա կենտրոն»-ում /Սարյան 30, 2-րդ հարկ/ մամուլի ասուլիս է հրավիրում «ՀՀ դատաիրավական համակարգի հիմնախնդիրների արտացոլումը էլեկտրոնային լրատվամիջոցներում» թեմայով: Ասուլիսի ընթացքում կներկայացվի «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության նպատակն էր՝ պարզել ՀՀ դատաիրավական համակարգի գործունեության վերաբերյալ հայալեզու էլեկտրոնային լրատվամիջոցների հրապարակումներում […]
ԻՊԱՍ-ի հայտարարությունը ոստիկանության գործողությունների վերաբերյալ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը իր մտահոգությունն է հայտնում ոստիկանության կողմից խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ դրսևորած անահամաչափ ուժի, բռնությունների, քաղաքացիների խաղաղ հավաքի իրավունքի ոչ իրավաչափ միջամտության և քաղաքացիներին անօրիական կարգով բերման ենթարկելու կապակցությամբ: Կազմակերպությունը հիշեցնում է, որ յուրաքանչյուր ոք խաղաղ հավաքների իրավունք ունի, և այդ իրավունքի իրացումը երաշխավորված է նաև Հայաստանի Հանրապետության կողմից: Հավաքների […]