Ջատագովության մասնագետ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում ջատագովության
2013թ. սեպտեմբերի վեցին Եվրոպական Միության Կենտրոնում Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների հասարակական կազմակերպության աշխատակիցները հանդիպեցին Դատախաղ Մրցույթի բանավոր փուլի մասնակիցների հետ:
Հանդիպման ընթացքում ներկայացվեց բանավոր փուլի ընթացակարգը, վիճակահանության կարգը ինչպես նաև տրվեցին մասնակիցներին հետաքրքրող հարցերի պատասխանները:
Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների հասարակական կազմակերպության աշխատակիցները մանրամասն կերպով ներկայացրեցին վիճակահանության կարգը՝ մասնակիցների համար հնարավորինս բաց և թափանցիկ դարձնելու համար վիճակահանության գործընթացը:
Դատախաղ-մրցույթի մասնակիցները հարցեր տվեցին դատական կարգի անցկացման վերաբերյալ՝ իրենց ելույթների, գնահատման կարգի ինչպես նաև դատական էթիկայի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ 2013թ.-ի սեպտեմբերի 10-ից 12-ը իրականացնում է Եվրոպական միության արդարադատության դատարանի (տեքստում նաև ԵՄԱԴ) մոդել դատախաղ-մրցույթը:
Դատախաղ մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտ է ներկայացրել 11 թիմ 8 ուսումնական հաստատություններից, իսկ գրավոր աշխատանք է ներկայացրել 4 մասնակից թիմ՝ յուրաքանչյուր խմբում առավելագույնը 5 մասնակից և մեկ մարզիչ: Բանավոր փուլում հանդես կգան Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Հայաստանում ամերիկյան համալսարանի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետների և Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի թիմերը:
Դատական նիստերին որպես դատավոր մասնակցելու են իրավունքի ոլորտում փորձառություն և հեղինակություն ունեցող մասնագետներ, եվրոպական միության իրավունքի մասնագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ընտրվել են համապատասխան հրավերի հիման վրա:
Դատախաղի հաղթող թիմը ուսումնաճանաչողական այցելություն է իրականացնելու Եվրոպական միության մի քանի կառույցներում և մասնավորապես, Եվրոպական միության արդարադատության դատարան՝ Լյուքսեմբուրգ :
Դատախաղ-մրցույթը իրականացվում է «ՀՀ-ում արդարադատության համակարգի հզորացում՝ԵՄ իրավունքի ուսումնասիրության միջոցով» նախագծի շրջանակներում: Նախագիծը իրականացվում է 2013թ.-ի հունվարից «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ: Նախագծի հիմնական նպատակն է նպաստել ՀՀ-ում Եվրոպական միության, ԵՄ իրավունքի, ԵՄ արդարադատության համակարգի վերաբերյալ գիտելիքների զարգացմանն ու տեղեկատվության տարածմանը՝ իրազեկման բարձրացման տարաբնույթ հանրային միջոցառումների կազմակերպման միջոցով:
post
Discussion-Meeting with the Participants of the Moot Court Competition
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում ջատագովության
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը համագործակցության է հրավիրում մշտադիտարկողի՝
2023 թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված