Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Որոնում
Close this search box.
Մեր թիմը​

Արաքս Մելքոնյան

ՀԿ նախագահ

Արաքս Մելքոնյանը իրավագետ է՝ մասնագիտացած մարդու իրավունքների և քրեական արդարադատության ոլորտներում։ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ին միացել է 2010 թվականին, իսկ 2019-ից ղեկավարում է կազմակերպությունը։ Արաքս Մելքոնյանն ունի մարդու իրավունքների պաշտպանության, ներպետական և միջազգային մակարդակներում ջատագովության և ռազմավարական դատավարությունների հարուստ փորձ։

Աննա Մելիքյան

Ծրագրերի համակարգող​

Աննա Մելիքյանը իրավագետ է՝ մասնագիտացած մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի ոլորտում։ 2020 թվականին միացել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ին՝ որպես ծրագրերի համակարգող։ Մինչ այդ աշխատել է մի շարք միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի գրասենյակում, ինչպես նաև ղեկավարել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն։ Աննա Մելիքյանն ունի մարդու իրավունքների պաշտպանության և մշտադիտարկման, ջատագովության, ինչպես նաև մարդասիրական իրավունքի դասավանդման հարուստ փորձ։

Հասմիկ Հարությունյան

Իրավական հարցերով փորձագետ

Հասմիկ Հարությունյանը իրավագետ է՝ մասնագիտացված  մարդու իրավունքների, արդարադատության համակարգի ոլորտներում։ 2012 թվականից աշխատում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ում՝ որպես իրավական հարցերով փորձագետ։ Հասմիկ Հարությունյանն ունի մարդու իրավունքների պաշտպանության և ջատագովության, արդարադատության համակարգի փորձագիտական և դասավանդման հարուստ փորձ։ 

Նինա Հակոբյան

Փաստաբան, իրավական հետազոտող

Նինա Հակոբյանը իրավագետ է՝ մասնագիտացված քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում։ 2018 թվականից աշխատում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ում՝ որպես փաստաբան։ Նինան ունի  իրավական հետազոտություններ և վերլուծություններ իրականացնելու և պետական մարմինների կողմից մարդու իրավունքների խախտման հարցերով իրավաբանական խորհրդատվության և ներկայացուցչության հարուստ փորձ։

Դիանա Հարությունյան

Ծրագրերի մասնագետ

Դիանա Հարությունյանը իրավագետ է։ 2021 թվականից աշխատում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ում՝ որպես ծրագրի մասնագետ։ Դիանան իրականացնում է դատական և իրավական ոլորտի մշտադիտարկումներ, միջազգային չափորոշիչների ուսումնասիրություններ և հետազոտություններ, կազմում կամ համահեղինակում զեկույցներ։

Լուսինե Լալայան

Ադմինիստրատիվ օգնական

Լուսինե Լալայանը պատմաբան է։ 2015 թվականից աշխատում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ում՝ որպես ադմինիստրատիվ օգնական։ Լուսինեն ունի երկարամյա փորձ քաղաքացիական հասարակության ոլորտում՝ ներգրավված լինելով նաև մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի խախտումների մշտադիտարկման և փաստագրման աշխատանքներին։ 

Շահեն Շահինյան

Գլխավոր հաշվապահ

Շահեն Շահինյանը 2000 թվականից աշխատում է ֆինանսների ոլորտում՝ միջազգային և տեղական տարբեր կազմակերպություններում և ծրագրերում: 2017 թվականին նա միացել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ին՝ որպես գլխավոր հաշվապահ՝ իրականացնելով կազմակերպության ֆինանսական և հաշվապահական գործնառույթները։