Արաքս Մելքոնյան
Արաքս Մելքոնյանը 2010թթ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավունքի մագիստրոսի կոչում: 2014թ. ավարտել է Էսսեքսի համալսարանը (Միացյալ Թագավորություն) Մարդու իրավունքների միջազգային իրավունք մասնագիտությամբ, 2015թ. Թուրինի համալսարանը (Իտալիա)՝ միջազգային քրեական արդարադատություն մասնագիտությամբ:
Արաքս Մելքոնյանը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ թիմին միացել է 2010 թվականից՝ որպես մարդու իրավունքների փորձագետ: Կազմակերպությունում համակարգել է մարդու իրավունքների մոնիթորինգի ծրագրերը և ռազմավարական դատավարությունների վարումը ինչպես ներպետական դատարաններում, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, իրականացրել է հետազոտություններ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ:
Իր գործունեության ընթացքում Արաքսը համագործակցել է ազգային և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ մարդու իրավունքներին առնչվող մի շարք ծրագրերում, այդ թվում՝ քրեական արդարադատության, զինված ուժերում մարդու իրավունքների, խոշտանգումների դեմ պայքարի, մարդու իրավունքների և թմրամիջոցների քաղաքականության վերաբերյալ և այլ ծրագրերում:
Արաքս Մելքոնյանը 2012թ.-ից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է:
Արաքս Մելքոնյանը 2019թ.-ից զբաղեցնում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահի պաշտոնը:
Հասմիկ Հարությունյան
Հասմիկ Հարությունյանը աշխատանքի է անցել «Իրավունքների պաշտպանություն առանց սահամանների» ՀԿ-ում 2012 թվականի մարտից՝ զբաղեցնելով իրավաբան-փորձագետի պաշտոնը: 2013 թվականի հունվարից կազմակերպության կազմից ընդգրկվել է ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբում՝ որպես անդամ:
Հասմիկ Հարությունյանը 2011 թվականին ավարտել է Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի իրավաբանության ֆակուլտետը: 2011 թվականի Մարտ- հունիս ամիսներին ուսուցանել է ՀՀ Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնում:
2013 թվականին ավարտել է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից իրականացված «Մարդու իրավունքներ և Ժողովրդավարացում» միջմասնագիտական մագիստրոսական ծրագիրը: Ծրագրի շրջանակներում 2012 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին սովորել է Կիևի Տառաս Շևչենկոյի անվան պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում:
2016թ-ից հանդիսանում է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի Հանրային իրավունքի մասնագիտացմամբ ասպիրանտ:
2015թ-ից մինչ օրս դասավանդում է ՀՀ Փաստաբանական դպրոցում:
Աննա Մելիքյան
Աննա Մելիքյանը 2004թ. ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը, իսկ 2009թ.՝ Ժնևի՝ Միջազգային հումանիտար իրավունքի և Մարդու իրավունքերի ակադեմիան:
Աննա Մելիքյանը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ թիմին միացել է 2020 թվականից՝ որպես ծրագրերի համակարգող:
Մինչ այդ Աննան աշխատել է միջազգային կազմակերպություններում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, մասնավորապես՝ Մոլդովայում՝ ԵԱՀԿ առաքելությունում, ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի գրասենյակի՝ Ղրղզստանի Օշ քաղաքում առաքելությունում, ինչպես նաև ԵԱՀԿ-ի ժողովրդական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակում:
Աննա Մելիքյանը նաև աշխատել է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ում՝ որպես տնօրեն, իսկ մինչ այդ՝ մարդու իրավունքների հարցերով պատասխանատու: 2005թ.-ից Աննա Մելիքյանը դասավանդում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում:
Նինա Հակոբյան
Նինա Հակոբյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը 2018 թվականին:
2017-2018 թվականներին եղել է ԵՊՀ իրավաբանական կլինիկայի անդամ, փորձառություն է անցել ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, “ELL PARTNERSHIP” իրավաբանական գրասենյակում:
Նինա Հակոբյանը «Իրավունքների պաշտպանություն առանց սահամանների» ՀԿ-ին է միացել 2018 թվականի հուլիսից՝ իրականացնելով մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրում, դատական իշխանության ներպետական և միջազգային չափանիշների ուսումնասիրություն, տարբեր տարիներին ՀՀ-ում տեղի ունեցող խաղաղ հավաքների մասնակիցների համար իրավական աջակցության տրամադրում, վարչական արդարադատության մոնիթորիգի ծրագրեր:
Իր գործունեության ընթացքում Նինան մասնակցել է բազմաթիվ դասընթացների և միջոցառումների հանրային քաղաքականության, մարդու հիմնարար իրավունքների և դրանց պաշտպանության եվրոպական մեխանիզմների վերաբերյալ:
2019 թվականի մայիսից հանդիսանում է ՀՀ արդարադատության նախարարությանը կից հասարակական խորհրդի, 2019 թվականի հոկտեմբերից` նաև ՀՀ կառավարության Հանրային կառավարման բարեփոխումների հանրային հարթակի անդամ:
Նինա Հակոբյանը 2019 թվականից ՀՀ Փաստաբանների պալատի անդամ է: Գրասենյակում քաղաքացիներին տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն` ըստ անհրաժեշտության իրականացնելով դատական և պետական այլ մարմիններում ներկայացուցչություն:
Անահիտ Մկրտչյան
Անահիտ Մկրտչյանը ավարտել է Գյումրու ‹‹Պրոգրես›› համալսարանի իրավագիտության ֆակուլտետը 2013թ.-ին: 2014-2016 թթ.-ին դասավանդել է Գյումրու ‹‹Պրոգրես›› համալսարանի Իրավաբանական կլինիկայում:
2015-2017թթ.-ին աշխատել է ‹‹Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ››-ում՝ որպես իրավաբան: 2017թ.-ի հունիսի 1-ից աշխատում է ‹‹Նոր Սերունդ›› Մարդասիրական ՀԿ-ում՝ որպես իրավաբան:
2017թ.-ի մարտի 9-ից ընդգրկվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբում՝ որպես փորձագետ, իսկ 2018թ.-ի սեպտեմբերից՝ որպես անդամ:
2018թ․-ի դեկտեմբերի 8-ից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ:
Անահիտ Մկրտչյանը մասնակցել է մարդու իրավունքների, խտրականության, ընտանեկան բռնության, փախստականների, առողջության իրավունքի և այլ թեմաների վերաբերյալ բազմաթիվ տեղական և միջազգային դասընթացների, գիտաժողովների:
Անահիտ Մկրտչյանը «Իրավունքների պաշտպանություն առանց սահամանների» ՀԿ-ի հետ համագործակցում է 2020 թ.-ի ապրիլից՝ որպես իրավաբան:
Լուսինե Լալայան
Լուսինե Լալայանը ավարտել է Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը:
Լուսինե Լալայանը 2007 թ.-ից մինչև 2012 թ.-ը աշխատել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում, որտեղ զբաղեցրել է ծրագրերի օգնականի, իսկ հետագայում հասարակության հետ կապերի բաժնի մասնագետի պաշտոնը:
Որպես մոնիթոր մասնակցել է մարդու իրավունքների պաշտպանության վիճակի բարելավմանն ուղղված մոնիթորինգներին, որոնք իրականացվել են ՀՀ-ի փակ և կիսափակ հաստատություններում: Մասնակցել է մարդու իրավունքների պաշտպանությանը ուղղված բազմաթիվ դասընթացների:
2015թ.-ի սեպտեմբերից Լուսինե Լալայանը միացել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի աշխատակազմին՝ զբաղեցնելով կազմակերպության ադմինիստրատիվ օգնականի պաշտոնը:
ՇԱՀԵՆ ՇԱՀԻՆՅԱՆ
Շահեն Շահինյանը ունի Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի տեխնիկական կիբեռնետիկայի եւ կիբեռնետիկայի բակալավրի աստիճան:
Շահեն Շահինյանի կարիերան ֆինանսների կառավարման բնագավառում սկսվել է ԱՄՆ-ում հիմնված Կաթոլիկ օգնության ծառայության հայաստանյան գրասենյակում՝ 2000 թվականի մարտի 1-ից: Շահինյանը սկսել է մասնակցել ֆինանսական հոսքերի կառավարման վերապատրաստումներին Բալտիմորում, ԱՄՆ-ում և Օհրիդում, Մակեդոնիա և այդ ժամանակից սկսած շարունակել է իր ակտիվ մասնակցությունը Հայաստանի հարկային օրենսդրությանն առնչվող մի շարք վերապատրաստումներին:
Աշխատելով Կաթոլիկ օգնության ծառայության հայաստանյան գրասենյակում և Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն հասարակական կազմակերպությունում որպես գլխավոր հաշվապահ, Շահենը աշխատել է մի շարք ներքին և արտաքին աուդիտական թիմերի հետ տարեկան կրտվածքով և ստացել է դրական արձագանք Աուդիտի տարեկան հաշվետվությունների վերաբերյալ՝ օրենսդրության և ֆինանսական ոլորտների վերաբերյալ իր պրոֆեսիոնալ գիտելիքների և «Հայկական հաշվապահական համակարգ» և «Սան» հաշվապահական համակարգերի տիրապետելու շնորհիվ:
2003 թվականից Շահենը գրանցված է Հարկային տեսչությունում որպես գլխավոր հաշվապահ՝ համապատասխանելով ազգային օրենքների բոլոր պահանջներին:
Լինելով քաջատեղյալ ԱՄՆ ֆինանսական քաղաքականություններին և ընթացակարգերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և հարկային օրենքներին ու պահանջներին՝ նա իր հմտությունները և փորձը կիրառել է տարբեր ծրագրերում և ձեռնարկատիրական նախաձեռնություններում՝ պահպանելով ներքին և արտաքին հաշվետվության բոլոր վերջնաժամկետները:
Շահինյանը մասնագիտական փորձառություն ունի ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորած բազմամյա ծրագրերի իրականացման, ինչպես նաև Եվրոպական միության, Օգնության և զարգացման կաթոլիկ կազմակերպության (CORDAID), Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման վարչության (DFID), Բաց հասարակություն հիմնադրամի, ԱՄՆ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED), Համաշխարհային բանկի, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի, Դանդուրյան ընտանեկան և այլ դոնորների կողմից անմիջապես ֆինանսավորվող ծրագրերի ուղղակի իրականացմանը:
Շահենը մասնագիտացված է նաև Հայաստանում գրանցված ընկերությունների փակվելուց հետո վերջիններիս ֆինանսական գործունեությունը տվյալ կազմակերպության և դոնոր կազմակերպությունների քաղաքականություններին և ընթացակարգերին, ինչպես նաև ազգային օրենսդրության պահանջներին համապատասխանության ապահովման գործում: 2017 թվականից Շահեն Շահինյանը միացել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության թիմին՝ որպես Գլխավոր հաշվապահ: