Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի մոնիթորինգային խմբի այցը Հայաստան

2018թ. մարտի 14-ին տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի մոնիթորինգային խմբի հանդիպումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը մասնակցել է նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը:

Խմբի այցի նպատակն էր Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների շրջանակներում իրականացվող մոնիթորինգի  4-րդ փուլի գնահատումը: Մասնավորապես, գնահատման են ենթարկվել հակակոռուպցիոն քաղաքականության, կոռուպցիայի քրեականացման և կոռուպցիայի կանխարգելման գլուխները, դրանց պրակտիկ կիրառումը:

ԻՊԱՍ-ը հանդիպման ընթացքում ներկայացրել է ՀՀ Դատական օրենսգրքի և «Դատախազության մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ իրականացրած օրենսդրական նախագծերի գնահատումն ու արձանագրած խնդիրները, ինչը կարևորվել և ի գիտություն է ընդունվել մոնիթորինգային խմբի կողմից:

Հավաքագրված տեղեկատվությունը կներկայացվի և կքննարկվի 2018թ.-ի հուլիսի 3-ից 5-ը Փարիզում կայանալիք լիագումար նիստի ընթացքում:

https://www.facebook.com/TIArmenia/videos/1867142926694442/

post

https://prwb.am/2018/03/15/the-visit-of-the-anti-corruption-network-for-eastern-europe-and-central-asia-monitoring-group-to-armenia/

INTERESTING POSTS