ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն
2017թ. նոյեմբերի 27-ին «Ազատության» ռադիոկայանի հյուրն էր «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայասատանյան ազգային պլատֆորմի գործադիր կոմիտեի անդամ՝ Հայկուհի Հարությունյանը:
Հաղորդման թեման էր՝ 2017թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համաձայնագրի կնքումը:
Հայկուհի Հարությունյանի կարծիքով իրավական տեսնակյունից կնքված համաձայնագիրը հանդիսանում է ՀՀ և ԵՄ միջև կնքված իրավական փաստաթուղթ, որի մի կողմը՝ ի դեմս ՀՀ-ի հանձն է առնում որոշակի պարտավորություններ, այդ թվում նաև իր օրենսդրությունը և ինստիտուտների գործունեությունը հնարավորինս մոտեցնելու Եվրոպական միության տարածքում գործող այդ նույն կարգավորումներին, ինստիտուների գործունեությանը և վերջնարդյունքում կյանքի որակը համապատասխանեցել Եվրոպական միության անդամ երկրների կյանքի որակին:
«ՀՀ-ն վերցրել է իր վրա պարտավորություն որոշակի ժամանակի ընթացքում այնպես անել, որ կյանքի որակը համապատասխանեցվի Եվրոպական միության մեջ մտնող երկրներում առկա կյանքի որակին: Այդ պարտավորությունների կատարման համար մյուս կողմից Եվրոպական միությունը հանձն է առել պարտավորություն, որպեսզի աջակցի ՀՀ-ին ֆինանսական, տնտեսական, տեխնիկական առումներով ստանձնած պարտավորությունների իրականացման համար:»-ասել է Հայկուհի Հարությունյանը:
Նա հիշեցրել է, որ փաստաթղթի ստորագրումը դեռևս ՀՀ-ում, ինչպես նաև Եվրոպական միությունում որևէ հետևանք այս պահի դրությամբ չի առաջացրել և չունի: Իրավական տեսանկյունից այդ փաստաթուղթը դեռևս անհրաժեշտ է վավերացնել, որից հետո այն կմտնի ուժի մեջ:
«ԵՄ կազմի մեջ մտնող յուրաքանչյուր անդամ պետություն՝ 28 երկիր, ունեն համաձայնագիրը վավերացնելու իրենց պետությանը համապատասխան գործընթաց և դրա համար սահմանված ժամանակ: Ընդ որում, ուժի մեջ մտնելու համար արդեն կողմերը ունեն համաձայնություն, թե որ ոլորտի վերաբերյալ, որ կարգավորումները, երբ ուժի մեջ կմտնեն»-ասաց նա:
Ըստ նրա՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կողմերն ունեն նախնական պայմանավորվածություն, թե որ ոլորտն ինչպես պետք է կարգավորվի և երբ են դրանք ուժի մեջ մտնելու: Օրինակ՝ ընտրված ապրանքների ազատ շրջանառության, կամ ապրանքների նկատմամբ առաջադրված որակական պահանջների մասով հնարավոր է 2020թ.-ից հետո սկսեն գործարկվել, կապի և հաղորդակցության ոլորտի հետ կապված հնարավոր է գործարկվի 2019թ.-ին:
Հ. Հարությունյանի տեղեկացմամբ, պայմանագիրը սահմանում է 9 հիմնական գերակա նպատակ, որտեղ քաղաքական, տնտեսական նաև ժողովրդավարական գործընթացների առումով սահմանում է այդ նպատակները:
«Քաղաքացիական հասարակության համար առավել կարևորվում է մարդու իրավունքների, իրավունքի գերակայության, արդար դատական համակարգի վերաբերյալ դրույթների ամրագրումը և ընդգծումը դրանց կարևորությունը երկրի հետագա սոցիալական, տնտեսական, քաղաքական զարգացման գործում: Ըստ այդ փաստաթղթի, մենք պետք է ունենանք արդարացի արդարադատության համակարգ, առավելագույնս պաշտպանված մարդու իրավունքներ, ժողովրդավարական գործընթացների իրական իրականացնում, ինչը նշանակում է նույն մամուլի ազատության, խոսքի ազատության լիարժեք պաշտպանություն, ժողովրդի արդյունավետ մասնակցություն որոշումների կայացմանը և նրանց ձայնը լսելի դարձնելու մեխանիզմների իրագործում: Այսինքն՝ օժանդակող այն ամենը ինչը նպաստելու է, որ պետության քաղաքացին լիարժեք անդամ զգա այն հասարակության մեջ, որտեղ ապրում է»-հավելեց Հ. Հարությունյանը:
Հ. Հարությունյանի խոսքերով, կողմերի միջև կդրվեն ժամկետներ և գործողություների գնահատման ցուցիչներ: Փաստաթուղթը չափելիության տեսանկյունից կախված կլինի նաև այլ դերակատարների մասնակցությունից, ինչպիսիք են նաև քաղաքացիական հասարակության ինստիտուտները, որոնց համաձայնագրում տրվել է կարևոր դերակատարում:
«Համաձայնագիրը պաշտոնական տարբերակով ճանաչում է քաղաքացիական հասարակության դերը ստանձնած պարտավորությունների գործընթացը գնահատելու համար: Առաջիկայում ձևավորվելու է պլատֆորմ ասվածը ինչը ենթադրելու է տեղական և արդեն ԵՄ անդամ երկրների հասարակական կազմակերպությունների խումբ, որը ըստ մասնագիտական գործունեության և ըստ համաձայնագրի կոնկրետ ոլորտների դրված ժամանակացույցին համարժեք իրականացնելու է այդ գնահատումը: Տվյալ ՀԿ-ը պետք է ընտրվեն թափանցիկ և հրապարակային գործընթացի միջոցով, որոնք մշտական չեն գործելու, լինելու են փոփոխական սկզբունքի հիման վրա»-նշեց նա:
Հ. Հարությունյանի ներկայացմամբ եղել են դեպքեր, երբ, որպես մեխանիզմ ՀԿ-ի կողմից ներկայացված կարծիքները ստացել են դրական արդյունքներ, որից հետո պետությունը չի կարողացել համոզել, որ պատավորությունները կատարվել են:
«Պարտավորությունները չկատարելու պատասխանատվության առումով միգուցե, դա կենթադրի հնարավոր ֆինանսական աջակցությունից զրկում, որը պետք է պետությունը ստանար հետագա այլ գործողությունները իրականացնելու համար, հնարավոր է նաև անդամ պետությունների հետ համագործակցության նվազեցում: Օրինակ՝ կոնկրետ դատական համակարգի հետ կապված խնդիրը կարգավորվում է առավելապես նրանով, որ ներդրումների համար, եթե չկա այդ միջավայրը, որտեղ իրավունքի գերակայության ուժով ցանկացած խախտման դեպքում ներդրում իականացնող կազմակերպությունը ունի այն վստահությունը, որ տվյալ պետությունը կկարողանա պաշտպանել իր քաղաքացիներին արդար, ազնիվ գործող դատական համակարգի միջոցով բնականաբար ներդրում անելու շահագրգռվածություն չի ունենա»-:
Հ. Հարությունյանի համոզմամբ ՀՀ-ն ստանձնելով պարտավորություն, բայց չկատարելով, կզրկվի այն հնարավոր բարեփոխումների կամ զարգացումների հնարավորություններից, որոնք որ ակնկալվում են:
Վիզաների ազատականացման ռեժիմի վերաբերյալ Հ. Հարությունյանի կարծիքով, առնվազն կպահանջվի 2 տարի, որպեսզի ՀՀ քաղաքացիները կարողանան առանց ԵՄ պետություն մուտքի արտոնագրի, միայն անձնագրով տեղափոխվեն ԵՄ ցանկացած երկիր:
Հ. Հարությունյանը, նաև անդձադարձել է ՀՀ-ի կողմից միաժամանակ ԵԱՏՄ-ին և Եվրոպական միությանը անդամկցելու հարցին:
Տեսանյութը ամբողջությամբ՝
post
The Quality of Life Should Change in Armenia by the New EU Agreement: Haykuhi Harutyunyan
Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս և անհատներս, մեր խորը մտահոգությունն
2025թ․ հունիսի 24-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով
Կարևոր է, թե ինչպես են իրավասու մարմինները դատավորի անկախության՝ օրենսդրությամբ
Տուրքերի բարձրացումը նպաստել է դատարանների ծանրաբեռնվածության թուլացմանը, հավաստիացնում են Արդարադատության