Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների ՀԿ

Հայտարարություն մշտադիտարկողի մրցույթի վերաբերյալ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարում է մշտադիտարկողի ժամանակավոր հաստիքի մրցույթ՝ կազմակերպության կողմից իրականացվող Վարչական դատարանի մշտադիտարկմանը մասնակցելու նպատակով:

Մշտադիտարկողի հիմնական պարտականությունները.

✔️Իրականացնել կազմակերպության կողմից նախապես ընտրված դատական նիստերի մշտադիտարկում,
✔️Մշտադիտարկումների հիման վրա սահմանված ժամկետներում լրացնել համապատասխան տվյալների շտեմարաններ,
✔️Յուրաքանչյուր գործի վերաբերյալ պատրաստել ամփոփում,
✔️Պատրաստել գործերի վերաբերյալ հաշվետվություն
✔️Հետևել դատական նիստերի վերաբերյալ տարածվող տեղեկատվությանը,
✔️Մասնակցել մշտադիտարկումների վերաբերյալ կազմակերպության կողմից անցկացվող քննարկումներին:

Անհրաժեշտ որակավորում, հմտություններ.

✔️Իրավաբանական կրթություն,
✔️Հաղորդակցվելու հմտություններ,
✔️Համակարգչային հմտություններ,

Զբաղվածություն.

Ըստ նախապես ձեռք բերված պայմանավորվածության:

Խրախուսվում է նաև ուսանողների մասնակցությունը:

📌Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք, մինչև 2019թ. հունիսի 30-ը ուղարկել Ձեր մանրամասն ինքնակենսագրականը (CV-ն) info@prwb.am էլ.-փոստի հասցեին:

Մրցույթը հաղթահարած անձինք կհրավիրվեն հարցազրույցի:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել կազմակերպության ադմինիստրատիվ օգնական՝ Լուսինե Լալայանին 010 505 303 կամ 098 505 303 հեռախոսահամարներով:

INTERESTING POSTS