Գագիկ Հարությունյան Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (5 տարի ժամկետով)
Գագիկ Հարությունյանը ծնվել է 1948թ. մարտի 23-ին։
1970թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, այնուհետեւ ուսանել է Երեւանի պետական համալսարանի ասպիրանտուրայում։
1991թ. նոյեմբերից մինչեւ 1992թ. հուլիսը կատարել է ՀՀ վարչապետի պարտականությունները։
1996թ. փետրվարի 6-ին Ազգային Ժողովի կողմից նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ։
2018թ. փետրվարի 28-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:
2018թ. մարտի 5-ին Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընտրվել է Խորհրդի նախագահ:
Գագիկ Հարությունյան հայտարարագրերը
Մամուլից հավաքագրված տեղեկություններ
Գևորգ Դանիելյան ԲԴԽ Խորհրդի անդամ (5 տարի ժամկետով)
Ծնվել է 1958 թվականին:
1975 – 1983 թթ. սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:
1984 – 1987 թթ. սովորել է ԽՍՀՄ Գիտությունների ազգային ակադեմիայի պետության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրայում, որտեղ էլ 1987 թ. պաշտպանել է թեկնածուական թեզ:
2007 – 2010 թթ. ՀՀ արդարադատության նախարար:
2018 թ. փետրվարի 28-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:
Գևորգ Դանիելյանի հայտարարագրերը
Մամուլից հավաքագրված տեղեկություններ
Լիպարիտ Մելիքջանյան ԲԴԽ խորհրդի անդամ (5 տարի ժամկետով)
Ծնվել է 1974 թվականին:
1991-1996թթ. գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավաբանի որակավորում:
1997թ.-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հեռակա ասպիրանտուրան:
1999-2003 թթ. աշխատել է «Գրեյթ Արարատ» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան:
2005թ.-ից մինչ օրս աշխատում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնում՝ որպես դասախոս, 2007թ.-ից՝ որպես ասիստենտ:
2018թ. փետրվարի 28-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:
Մամուլից հավաքագրված տեղեկություններ
Հայկ Հովհաննիսյան ԲԴԽ խորհրդի անդամ
Ծնվել է 1976 թվականին:
1993-1998 թթ. սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում:
1999թ.-ին ավարտել է Ամերիկյան համալսարանը՝ ստանալով իրավունքի մագիստրոսի կոչում:
2006թ.-ին ընտրվել է Փաստաբանների պալատի խորհրդի անդամ:
2014թ.-ից դասախոսում է ՀՀ փաստաբանների դպրոցում` ներկայացուցչություն միջազգային արբիտրաժում և փաստաբանական հմտություններ հաշտարարությունում առարկաները:
2017-18թթ. հանդիսացել է սնանկության օրենսդրության բարեփոխման գծով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջատար փորձագետ:
2018թ. փետրվարի 28-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:
Մամուլից հավաքագրված տեղեկություններ
Սերգեյ Մեղրյան ԲԴԽ խորհրդի անդամ (3 տարի ժամկետով)
Ծնվել է 1976 թվականին:
1992–1997թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:
1997–2000թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում` «Մասնավոր իրավունք» մասնագիտացմամբ։
2007–2018թթ. երկու անգամ ընտրվել է ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչի պաշտոնում։
2018 թ-ից առ այսօր ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ է։
2003-2004թթ. համատեղության կարգով զբաղեցրել է «Գրիգոր Զոհրապ» համալսարանի ռեկտորի պաշտոնը։
2015-2018թթ. հանդիսացել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի գնահատման հանձնաժողովի անդամ։
2018թ. փետրվարի 28-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ՝ երեք տարի ժամկետով:
Մամուլից հավաքագրված տեղեկություններ
Արմեն Բեկթաշյան ԲԴԽ խորհրդի անդամ (5 տարի ժամկետով), դատավոր անդամ
Ծնվել է 1971 թվականին:
1991-1996 թթ. սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:
1999 թ.-ին նշանակվել է Արարատի մարզի դատախազության քննիչ:
2003 թ.-ին նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության քննիչ:
2005 թ.-ին նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազության քննիչ:
2007 թ.-ին նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազության ավագ դատախազ:
2007-2014թթ․ աշխատել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2014 թվականի մարտի 20-ի ՀՀ նախագահի ՆՀ-40Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
2018 թ. մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:
Մամուլից հավաքագրված տեղեկություններ
Անի Մխիթարյան (5 տարի ժամկետով), դատավոր անդամ
Ծնվել է 1971 թվականին:
1989-1994թթ. սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1996-2005թթ. աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում՝ որպես առաջատար մասնագետ, այնուհետև՝ վարչության պետի տեղակալ։
2005-2008թթ. աշխատել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
2008-2009թթ. աշխատել է Հյուսիսային քաղաքացիական դատարանի դատավոր:
2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակել է պաշտոնավարել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
2018թ. մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:
ՀՀ նախագահի 2018 թվականի հունիսի 15-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
Մամուլից հավաքագրված տեղեկություններ
Սերգեյ Չիչոյան (5 տարի ժամկետով), դատավոր անդամ
Ծնվել է 1966 թվականին:
1983-1988թթ. սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1992-1994թթ. աշխատել է Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում՝ որպես հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ:
1994-1999թթ. աշխատել է Կամոյի քննչական բաժնում՝ որպես բաժանմունքի պետ:
1999-2003թթ. աշխատել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։
2003-2008թթ. աշխատել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում։
2008-2009թթ. զբաղեցրել է Հյուսիսային քրեական դատարանի նախագահի պաշտոնը:
2009թ.ականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
2018թ. մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:
ՀՀ նախագահի 2018 թվականի հունիսի 8-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Սերգեյ Չիչոյանի հայտարարագրերը
Մամուլից հավաքագրված տեղեկություններ
Արմեն Խաչատրյան (3 տարի ժամկետով), դատավոր անդամ
Ծնվել է 1971 թվականին, ք. Գյումրիում:
1988-1993թթ. սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:
1995թ.-ից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ ՆԳ և ԱԱՆ Քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզային քննչական բաժնում՝ որպես քննիչ։
1999թ.-ից աշխատել է Գյումրիի կայազորի զինվորական դատախազությունում՝ որպես քննիչ, իսկ 2000 թվականին նշանակվել է նույն դատախազությունում՝ որպես ավագ քննիչ։
2003-2005թթ. աշխատել է Գյումրիի կայազորի զինվորական դատախազի օգնական, այնուհետև՝ մինչև 2006 թվականը զբաղեցրել է նույն կայազորի զինդատախազի ավագ օգնականի պաշտոնը։
2006-2007թթ. աշխատել է Արարատի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
2007 թվականի մայիսի 23-ի ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2018թ. մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:
2018 թվականի օգոստոսի 10-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Սնանկության դատարանի դատավոր: