Անվճար իրավախորհրդատվություն «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ում

 

LISAM-4

 

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն անհատներին, հասարակական կազմակերպություններին (ինչպես նաև փաստաբաններին) տրամադրում է անվճար իրավաբանական աջակցություն հետևյալ գործերով.

• Վերաքննիչ բողոք բերելու
• Վճռաբեկ բողոքներ կազմելու,
• ՀՀ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու,
• ինչպես նաև Մարու իրավունքների եվրոպական դատարան գանգատ ներկայացնելու համար:

Նախապատվությունը տրվում է քրեական գործերին, սակայն կազմակերպությունը պատրաստ է քննարկել նաև վարչական և քաղաքացիական գործերը, որտեղ հայտանաբերվել է իրավական բաց կամ գործը կարող է նախադեպ սհամանել իրավակիրառ պրակտիկայում:

Իրավաբանական աջակցություն տրվում է բոլոր այն անձանց, ում իրավունքները խախտվել են պետական իշխանության ներկայացուցիչների գործողությունների կամ անգործության արդյունքում: Իրավախորհրդատվությունը մասնավորապես ներառում է հետևյալ խմբերին.

1. Երեխաներ
2. Զինծառայողներ
3. Ազատությունից զրկված անձինք
4. Դատավարության մասնակիցներ՝ ամբաստանյալ, տուժող և վկա
5. Իրավապահ մարմինների կողմից, ինչպես նաև փակ և կիսափակ հաստատություններում բռնության ենթարկված անձինք
6. Հաշմանդամություն ունեցող անձինք
7. Սահմանափակ գործունակ և անգործունակ ճանաչված անձինք:

 

Կազմակերպությունը պատրաստ է աջակցություն տրամադրել նաև հասարակական կազմակերպություններին (ինչպես նաև փաստաբաններին) իրենց շահառուների շահերի և իրավունքների առավել արդյունավետ պաշտպանություն իրականացնելու համար:
Բոլոր այն անձիք, ովքեր ցանկություն ունեն բողոքարկելու առաջին ատյանի դատարանի վճիռը/դատավճիռը և հանդիսանում են Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպության կողմից պաշտպանվող խմբերից որևէ մեկի ներկայացուցիչ, կարող են դիմել երկուշաբթիից-ուրբաթ, ժամը 09:00-ից 18:00՝ Ամիրյան 11, բնակարան 24 հասցեով:
Հանդիպման օրը և ժամը անհրաժեշտ է նախապես համաձայնեցնել ՀԿ-ի աշխատակիցների հետ՝ զանգահարելով (+374 10) 505 303 հեռախոսահամարով: