ԻՊԱՍ-ը ՀՀ գլխավոր  դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն է ուղարկել հանցագործության մասին 9 հաղորդում  

2018թ. ապրիլի 17-ից 25-ը ընկած ժամանակահատվածում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն Հայաստանում ընթացող ժողովրդական շարժման ժամանակ ոստիկանության կողմից խաղաղ ցույցի մասնակիցների և ցույցը լուսաբանող լրագրողների նկատմամբ բռնի ուժ գործադրելու, ոստիկանության բաժիններ անօրինական բերման ենթարկելու, օրենքով սահմանված ժամանակից ավել պահելու և հատուկ միջոցներ կիրառելու վերաբերյալ ՀՀ դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն է ուղարկել հանցագործության մասին 9 […]

Հայտարարություն փաստաբանների պալատի 29.05.2018 թվականի որոշման վերաբերյալ

Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, մտահոգություն ենք հայտնում 2018 թվականի մայիսի 29-ին ՀՀ Փաստաբանների պալատի պաշտոնական կայքում տարածված տեղեկության վերաբերյալ՝ համաձայն որի՝ «2018 թվականի մայիսի 29-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում անց է կացվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի մրցութային խորհրդի թեկնածու առաջադրելու մրցույթ: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 29.05.2018թ. թիվ 224-Ա որոշմամբ փաստաբան Մարիամ Զադոյանը […]

ԱՄՆ-ը հորդորում է Հայաստանում ապահովել իշխանության խաղաղ փոխանցումը Սահմանադրության շրջանակում

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ  Հիթեր Նոյերթի հայտարարությունը 24 ապրիլի, 2018թ Հայաստանի ժողովրդի և նրա ընտրված առաջնորդների համար առաջիկա օրերը, երբ նրանք ձեռնամուխ են լինում նոր կառավարության ձևավորմանը, պատմական են: Մենք բոլոր կողմերին հորդորում ենք ՀՀ սահմանադրության իրավական շրջանակում կառուցողական մասնակցություն ունենալ՝ ապահովելու իշխանության խաղաղ անցում իրավունքի գերակայության ապահովմամբ: Մենք պատրաստ ենք սերտորեն աշխատել նոր կառավարության հետ […]

ԻՊԱՍ. Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի գործը ՄԻԵԴ-ում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից (իրավաբան՝ Հայկուհի Հարությունյան) Մարդու իրավունքների եվրոպական դատարան «Վելես» ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանի անունից ներկայացված գանգատը կոմունիկացվել է (գործ համար 12381/16): Այսինքն՝ դատարանը անձի իրավունքի խախտման վերաբերյալ հարցեր է ներկայացրել ՀՀ կառավարությանը: Մասնավորապես՝ դատարանը կողմերին խնդրել է պարզաբանել, թե արդյոք Մարինա Պողոսյանը ենթարկվել է մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և արդյոք […]

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողով, Եվրամիություն-Հայաստանի քաղաքացիական հասարակություն համագործակցության խմբի հիմնադիր հավաքի շրջանակներում

2017թ. Հոկտեմբերի 3-ին Եվրամիություն-Հայաստանի քաղաքացիական հասարակություն համագործակցության խմբի հիմնադիր հավաքի շրջանակներում տեղի է ունեցել ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովը: Հանիպմանը բացման խոսքով հանդես է եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: Հանդիպմանը շրջանակներում քննարկվել են «Ստեղծելով միջավայր բարեփոխումների առաջխաղացման գործում քաղաքացիական հասարակության նշանակալից մասնակցության համար», «Բազմազանություն եւ գենդերային հավասարություն», «Արդյունավետ կառավարում եւ պայքար կոռուպցիայի […]

Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում արդարադատության արդյունավետության և գործառնության բարելավումը

Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում արդարադատության արդյունավետության և գործառնության բարելավումը Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի նպատակն է:     [ENG] The improvement of the efficiency and functioning of #Justice in the Council of Europe Member States is the aim of… Posted by Council of Europe – Directorate General Human Rights and Rule of Law on Wednesday, August 30, […]

ԱլԳ ՔՀՖ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ երկրում տիրող իրավիճակը քննադատաբար գնահատելու կարեւորության մասին

26 հունիսի, 2017 Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը Հայաստանի Հանրապետության իշխանություններից կառուցողական մոտեցումներ է ակնկալում քաղաքական գործընթացների, բարեփոխումների առաջխաղացման եւ ժողովրդավարության, մարդու իրավունքների ոլորտներում տիրող իրավիճակի քննադատության նկատմամբ։ Ցավոք, վերջին ամիսներին մենք բազմիցս ականատես ենք եղել այդպիսի քննադատության հանդեպ մերժողական վերաբերմունքի։ Մասնավորապես, անընդունելի են 2017թ. խորհրդարանական ու Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ հայաստանյան […]

Մամուլի Հաղորդագրություն «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-30» Զեկույցի ներկայացում

Հունիսի 8-ին, ժամը 11:30-ին «Մեդիա Կենտրոնում» տեղի կունենա 2016թ. հուլիսյան դեպքերի վերաբերյալ Հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից պատրաստված «Մարդու իրավունքների խախտումները Հայաստանում 2016թ. հուլիսի-30-ը» զեկույցի ներկայացումը: Բանախոսներն են.   Ավետիք Իշխանյան, Հայաստանի Հելսինկյան կոմիտե, նախագահ Դանիել Իոննիսյան, Իրազեկ քաղաքացիների միավորում, ծրագրերի համակարգող Հայկուհի Հարությունյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ, փաստաբան Աշոտ Մելիքյան, Խոսքի […]

GRECO-ն հրապարակել է տարեկան զեկույցը․ Հայաստանը մասամբ է իրականացրել հակակոռուպցիոն հանձնարարականները

Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմինը՝ ​GRECO-ն, հրապարակել է իր տարեկան զեկույցը՝ անդամ 49 երկրների կողմից կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերի մասին: Զեկույցում նշվում է, որ Հայաստանը 2016 թվականին հաջողությամբ իրականացրել է GRECO-ի բոլոր հանձնարարականները կոռուպցիայի քրեականացման և քաղաքական ֆինանսավորման թափանցիկության մասին: Միևնույն ժամանակ նշվում է, որ պատգամավորների շրջանում կոռուպցիան կանխարգելելու ուղղությամբ GRECO-ի որևէ հանձնարարականները մինչև […]