ԲԴԽ անդամների դրսևորած անօրինականություններն ու լիազորությունների չարաշահումը. ուշագրավ հետազոտություն 

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն «Դատական իշխանության անկախության երաշխավորումը Սահմանադրական փոփոխություններին համահունչ» ծրագրի շրջանակում իրականացրել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի կազմի, դրա ձևավորման ու գործառույթների ուսումնասիրություն՝ միջազգային չափանիշների լույսի ներքո, ինչպես նաև խորհրդի գործունեության մոնիթորինգ: Կազմակերպության՝ Factor.am-ին փոխանցված տեղեկանքում, ի թիվս այլ գործոնների, ներկայացվել են նաև «ԲԴԽ-ի դրսևորած անօրինականություններն ու լիազորությունների չարաշահումը, դատավորների նշանակման գործառույթի […]

Կասեցվել է 2018թ. ապրիլի 16-ից 23-ը ոստիկանության գործողությունների տուժած անձանց վերաբերյալ հարուցված քրեական գործը

2019թ. ապրիլի 18-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբանները  բողոք են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ 2018թ. ապրիլի 16-ից ապրիլի 23-ը ՀՀ-ում կայացած հավաքների ընթացքում  ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված թիվ 62212818 քրեական գործով վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշման դեմ: Տեղեկացնենք, որ Հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործը կասեցվել էր դեռևս 2018թ. նոյեմբերի 16-ին, մինչդեռ […]

ԻՊԱՍ դիտարկումները Մայրապետյանն ընդդեմ Հայաստանի գործի առնչությամբ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ներկայացնում է Մայրապետյանն ընդդեմ Հայաստանի գործի առնչությամբ կազմակերպության դիտարկումները: ԻՊԱՍ դիտարկումներ Մայրապետյանն ընդդեմ Հայաստանի գործի առնչությամբ

Կարծիք խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքների վերաբերյալ

Կարծիքը պատրաստվել և ներկայացվել է Խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքի գծով  ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին 2018թ.-ի դեկտեմբերին: Մասնավորապես, ներկայացվել է կազմակերպության գործունեության ընթացքում խաղաղ հավաքների և միավորումների ազատության իրավունքներին առնչվող խնդիրների և խախտումների վերաբերյալ փաստեր: Ներկայացված կարծիքում տեղ են գտել 2015թ. հունիսին «Էլեկտրիկ Երևան» շարժման, 2016թ. հուլիսի 17-31,  ինչպես նաև 2018թ ապրիլի 16-23 Հայաստանի Հանրապետությունում […]

Դիտորդների խմբի 2017 թվականի գործունեության տարեկան հաշվետվություն

Սույն հաշվետվությունը ներկայացնում է ՀՀ ԱՆ քրեաատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի 2017 թվականի գործունեության արդյունքները: Հաշվետվության մեջ ներկայացված տեղեկատվությունը, փաստերն ու բարձրացված հարցերը արդյունք են վերահսկողության ընթացքում վեր հանած տվյալների, ներպետական օրենսդրական կարգավորումների և համապատասխան միջազգային չափանիշների համեմատական վերլուծության: Դիտորդների խմբի 2017 թվականի գործունեության տարեկան հաշվետվություն

Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային  օրն է

Դեկտեմբերի 10-ին ամբողջ աշխարհը նշում է Մարդու իրավունքների պաշտպանության օրը։ 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, և 1950 թվականից Գլխավոր ասամբլեայի առաջարկով տարբեր պետություններ և կազմակերպություններ դեկտեմբերի 10-ը սկսեցին նշել որպես մարդու իրավունքների միջազգային օր: Մարդու իրավունքների հռչակագիրը այն հիմնական փասաթուղթն է, որում առաջին անգամ ամրագրվեցին մարդու եւ […]

Ավագյանն ընդդեմ Հայաստանի: ՄԻԵԴ-ը ճանաչել է ցմահ ազատազրկման դատապարտված անձի արդար դատաքննության իրավունքի խախտումը

2018 թվականի նոյեմբերի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել Ավագյանն ընդդեմ Հայաստանի գործով: ՄԻԵԴ-ը ճանաչել է ցմահ ազատազրկման դատապարտված Խ. Ավագյանի արդար դատաքննության իրավունքի խախտումը հետևյալ փաստական հանգամանքների համատեքստում ու հիմնավորումներով: Դիմումատուն՝ Խ. Ավագյանը, սույն գործով նշել է, որ ՀՀ ներպետական դատարաններում գործի քննության ժամանակ զրկված է եղել փորձագետներին հարցաքննելու և տրված փորձագիտական […]

2016թ. հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ հարուցված քրեական գործով վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշումը բողոքարկվել է

2018թ. հոկտեմբերի 10-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ 2016թ.-ի «Սարի Թաղ» թաղամասում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված թիվ 61205016 քրեական գործով վարույթը կասեցնելու 2018թ. սեպտեմբերի 18-ի որոշման դեմ: Տեղեկացնենք, որ Հատուկ քննչական ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ քրեական գործի վարույթը կասեցվել […]

Ա. Ավետիսյան

2018թ.-ի հուլիսի 19-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վազգեն Ռշտունու, որոշում է կայացրել՝ բավարարել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը՝ բեկանելով  Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դատարանը նաև վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել դիմողի իրավունքների խախտումը, որպես հաղորդում ներկայացրած անձ՝ տրամադրել քրեական գործ հարուցելու մասին որոշման պատճենը: […]

«Անպատժելիների» ձերբակալություններ, «Տեսակետների խաչմերուկում» քննարկվում են վերջին աղմկոտ զարգացումները

Վերջին օրերին ուժային կառույցները ձեռնաշղթաներ են հագցնում այնպիսի կերպարների, որոնք տարիներ շարունակ համարվել են անպատժելի ու հենց իրենք են հրահանգներ տվել՝ ձեռնաշղթաներ կիրառել այլոց նկատմամբ: «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում վերջին շրջանի աղմկահարույց բացահայտումների շուրջ ենք զրուցում խորհրդարանի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Հովիկ Աղազարյանի և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» […]