2020 թ. հուլիսի 31-ին կայացել է Դատավորների ընդհանուր ժողովը, որի ընթացքում քվեարկության արդյունքում ընտրվել են Սահմանադրական դատարանի դատավոր անդամ, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ, ձևավորվել են Դատավորների գործունեության գնահատման և ուսումնական հարցերի, Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովների կազմը: Ուրախ ենք տեղեկացնել, որ քվեարկության արդյունքում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ […]
Category: Uncategorized
ԵԽ Նախարարների կոմիտեի որոշումը «Մ. Սաղաթելյանն ընդդեմ ՀՀ» գործով
2020թ, հունիս 4-ին ԵԽ Նախարարների կոմիտեն հրապարակել է «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ ՀՀ» գործով որոշումը։ 2020թ. մայիսի 6-ին հրապարակվել էին այս գործով ԲՀՀ-Հայաստանի, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի և Հայաստանի հելսինկյան կոմիտեի դիտարկումները և կառավարության պատասխանները։ Դիտարկումները ներկայացվել էին Վճիռների կատարման և բարեկամական կարգավորումների պայմանների վերահսկողության […]
Առաջարկներ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
2020 թ. մայիսի 25-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծի վերաբերյալ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Իրավունքի պաշտպանության և զարգացման հիմնադրամը ներկայացրել են համատեղ առաջարկներ: Առաջարկներ՝ […]
Իրավաբան
Նինա Հակոբյան Նինա Հակոբյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը 2018 թվականին: 2017-2018 թվականներին եղել է ԵՊՀ իրավաբանական կլինիկայի անդամ, փորձառություն է անցել ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, “ELL PARTNERSHIP” իրավաբանական գրասենյակում: Նինա Հակոբյանը «Իրավունքների պաշտպանություն առանց սահամանների» ՀԿ-ին է միացել 2018 թվականի հուլիսից՝ իրականացնելով մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրում, […]
Իրավաբան
Անահիտ Մկրտչյան Անահիտ Մկրտչյանը ավարտել է Գյումրու ‹‹Պրոգրես›› համալսարանի իրավագիտության ֆակուլտետը 2013թ.-ին: 2014-2016 թթ.-ին դասավանդել է Գյումրու ‹‹Պրոգրես›› համալսարանի Իրավաբանական կլինիկայում: 2015-2017թթ.-ին աշխատել է ‹‹Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ››-ում՝ որպես իրավաբան: 2017թ.-ի հունիսի 1-ից աշխատում է ‹‹Նոր Սերունդ›› Մարդասիրական ՀԿ-ում՝ որպես իրավաբան: 2017թ.-ի մարտի 9-ից ընդգրկվել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն […]
Ադմինիստրատիվ օգնական
Լուսինե Լալայան Լուսինե Լալայանը ավարտել է Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: Լուսինե Լալայանը 2007 թ.-ից մինչև 2012 թ.-ը աշխատել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում, որտեղ զբաղեցրել է ծրագրերի օգնականի, իսկ հետագայում հասարակության հետ կապերի բաժնի մասնագետի պաշտոնը: Որպես մոնիթոր մասնակցել է մարդու իրավունքների պաշտպանության վիճակի բարելավմանն ուղղված մոնիթորինգներին, որոնք իրականացվել են […]
Հայաստանում արդյունավետ վեթինգ իրականացնելու առաջարկություններ․ հայտարարություն
Հաշվի առնելով Հայաստանում 2018 թվականի թավշյա հեղափոխության հանրային կարևորագույն պահանջներից արդարդատության բարեխիղճ և արդյունավետ համակարգ ունենալու մարտահրավերը, ինչպես նաեւ վերջին օրերին, կապված ՀՀ արդարադատության նախարարության եւ վարչապետի դիրքորոշումների հետ՝ դատավորների նախատեսված վեթինգի շուրջ, համարելով, որ այն ամենը, ինչ նախատեսել է արդարադատության նախարարությունը, մեծ ցանկության դեպքում անգամ անհնար է անվանել արդյունավետ և մեր երկրի կարիքները սպասարկող […]
Հայտարարություն Բացառել հաշմանդամության կամ տարիքի հիմքով խտրականությունը COVID-19-ի դեմ պայքարում
COVID-19 համավարակը բարդ մարտահրավեր է բոլոր անձանց և երկրների առողջապահական համակարգերի համար։ Թեև այն կարող է ծանր հետևանքներ առաջացնել անխտիր բոլորի կյանքում, դրա հաղթահարումը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում խոցելի խմբերի համար` առավել մեծ վտանգ ներկայացնելով նրանց բարեկեցությանը, առողջությանը և կյանքին։ Վերջին օրերին Հայաստանում COVID-19-ի արձանագրված դեպքերի թիվը, ներառյալ պետական վերահսկողության ներքո գտնվող հատուկ հաստատություններում, կտրուկ […]
Արտակարգ դրության ընթացքում աշխատանքային իրավահարաբերությունների շուրջ տրամադրված խորհրդատվության ամփոփում
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը շարունակում է քաղաքացիներին տրամադրել անվճար իրավաբանական խորհրդատվություն: Հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշումը՝ իրավաբանական խորհրդատվություն է տրամադրվել առցանց տարբերակով, ինչպես նաև հեռախոսակապի միջոցով։ Իրավաբանական աջակցություն է ցուցաբերվել, ի թիվս այլնի, այն անձանց, ովքեր ունեցել են աշխատանքային իրավահարաբերություններից […]
Ազգային ժողովի անգործությունը մարդու իրավունքների զանգվածային խախտումներին արձագանքելու հարցում
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբանները դեռևս 2019թ.-ի նոյեմբերի 1-ին դիմել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահին, բոլոր խմբակցություններին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին, ՝ առաջարկելով կազմակերպել խորհրդարանական լսումներ 2015 թ. հունիսի 23-ին, 2016 թ. հուլիսի 17-30-ին, 2018 թ. ապրիլի 16-23-ին տեղի ունեցած մարդու իրավունքների մասսայական, համակարգային խախտումների և դրանց արդյունքում տուժած անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության […]