Կարծիք նախագծի վերաբերյալ

Քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպությունների կարծիքը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից շրջանառության մեջ  դրված ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1104-Ն և ՀՀ կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 982-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ: Կարծիք նախագծի վերաբերյալ

Աշխատանքի հայտարարություն: Ծրագրի օգնական

Աշխատանքի հաստիքը՝ Ծրագրի օգնական Աշխատանքային տևողությունը 8 ամիս, 1 ամիս փորձաշրջան Աշխատավայրը՝ ք. Երևան «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակներում աշխատանքի է հրավիրում Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրված անձանց:  Աշխատանքային պարտականություններ. Կազմել, վարել, կանոնակարգել Ծրագրի վարչական փաստաթղթերը, […]

Զեկույց․ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության դեմ դատական գործերի ուսումնասիրություն

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից ուսումնասիրվել են վարչական դատարանի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմինների դեմ հայցադիմումների առնչութամբ կայացված դատական ակտերը՝ նպատակ ունենալով վեր հանել հանրային կառավարման մարմինների կողմից իրականացվող վարչարարության և վարչական արդարադատության խնդիրները և մշակել դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ: Կազմակերպության կողմից իրականացվել է ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության դեմ բերված հայցերի […]

ԲԴԽ մենաշնորհային իրավասություննե՞ր. ինչո՞ւ է «Իմ քայլը» գնում այդ քայլին

2021 թ․ մարտի 26-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը Մեդիա Կենտրոնում մասնակցել է ԲԴԽ մենաշնորհային իրավասություննե՞ր. ինչո՞ւ է «Իմ քայլը» գնում այդ քայլին առցանց քննարկմանը։ Քննարկմանը անդրադարձ է կատարվել «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերին: Հ․ Հարությունյանի գնահատմամբ՝ ներկայացված վերջին փոփոխությունների […]

«Քրեակատարողական ոլորտում բարեփոխումները ձախողվո՞ւմ են․ տեղաբաշխման հանձնաժողովը խախտում է դատապարտյալների իրավունքները»

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Վահե Հարությունյանը մտահոգված է՝ քրեակատարողական ոլորտի հետ կապված 2017 թվականից ի վեր եղած համակարգային խնդիրները դեռ լուծված չեն: «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Քրեակատարողական ոլորտում բարեփոխումները ձախողվո՞ւմ են. տեղաբաշխման հանձնաժողովը խախտում է դատապարտյալների իրավունքները» թեմայով առցանց քննարկման ժամանակ Վահե Հարությունյանը փաստեց՝ ՄԻՊ-ն այս խնդիրները մշտապես արձանագրել է ու ասաց. «Խնդիրն ունի պարբերական […]

ԿԱՐԾԻՔ «ՀՀ Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից պատրաստվել և ներկայացվել է կարծիք ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների կողմից 2021թ. փետրվարի 25-ին շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի վերաբերյալ: Կազմակերպությունը գտնում է, որ չնայած նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունների և լրացումների նպատակին, այն է՝ […]

Հանդիպում դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների թեմայով

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը փետրվարի 12-ին հանդիպել է քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչների և քննարկել համագործակցությանն առնչվող հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը, «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» հասարակական կազմակերպության ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ ղեկավար Արթուր Սաքունցը, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ […]

ԻՊԱՍ 2020 թվականի գործունեության ամփոփում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ներկայացնում է 2020 թ․-ի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունը։ Սույն տարեկան հաշվետվության մեջ ներկայացված են կազմակերպության կողմից իրականացված ծրագրերի և նախաձեռնությունների շրջանակներում իրականացված գործողություններն ու դրանց արդյունքները, մարդու իրավունքների խախտումների դեպքերի արձանագրումը, փաստագրումը և պաշտպանությունը։ Ներկայացված են նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տարբեր ձևաչափերի միջոցառումներին կազմակերպության մասնակցությունը, ինչպես նաև ներգրավվածությունը դիտորդական […]

Այլընտրանքային զեկույց ուղղված Ռասայական խտրականության դեմ պայքարի կոմիտեին

Սույն հաշվետվությունը ներկայացվել է Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպության կողմից՝ Ռասայական խտրականության դեմ պայքարի կոմիտեի կողմից 102-րդ նստաշրջանի ընթացքում Ադրբեջանի պարբերական զեկույցի վերանայմանն ընդառաջ։   Հաշվետվությունը ներկայացնում է էթնիկ հայերի դեմ Ադրբեջանի կողմից որդեգրած ռասսայական խտրականության և էթնիկական ատելության քաղաքականությունը։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությանն արժանացած և վերջիններիս կողմից որպես մտահոգիչ դիտարկված, ներառյալ նաև Կոմիտեի կողմից, […]

Ներկայացվել է բողոք ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից վարձկաններ ներգրավելու առնչությամբ

Մեկ տասնյակից ավել քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, այդ թվում՝ ԻՊԱՍ-ը, և անհատ փորձագետներ դիմել են ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի՝ մարդու իրավունքերի խախտումների և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացմանը խոչընդոտելու համար որպես միջոց վարձկանների օգտագործման հարցերով աշխատանքային խմբին՝ ներկայացնելով բողոք Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմում ահաբեկիչ վարձկանների ներգրավման առնչությամբ: Բողոք ՄԱԿ-ի մարդու իրավունքների […]