«Կազմակերպության ստրատեգիական պլանավորում» թեմայով եռօրյա դասընթաց

2014 թվականի Հուլիսի 17-20-ը «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության աշխատակից Շողինե Սողոմոնյանը մասնակցեց «Կազմակերպության ստրատեգիական պլանավորում» թեմայով եռօրյա դասընթացին, որը տեղի էր ունենում Վրաստանում: Դասընթացին մասնակցում էր Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի 18 ներկայացուցիչ։ Դասընթացը ներառում էր հետևյալ թեմաները՝ կազմակերպության կարողությունների վերլուծություն, կարիքների, նպատակների և խնդիրների սահմանում (SWOT վերլուծություն), ռազմավարության […]

«Ցանցային իրավունք եւ անվտանգություն» դասընթաց

2014 թ. հուլիսի 22-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության աշխատակից Հայկ Թադևոսյանը մասնակցեց «Լրագրողներ հանուն ապագայի» (ԼՀԱ) հասարակական կազմակերպության կողմից անցկացված «Ցանցային իրավունք և անվտանգություն» թեմայով եռօրյա դասընթացին: Դասընթացի մեկնարկի կապակցությամբ իր ողջույնի խոսքն էր հղել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր ՄակՔոյը, որում մասնավորապես նշված էր. «Ինչպես Հայաստանում, այնպես էլ ԵԱՀԿ տարածքի […]

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն մասնակցեց Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդեսին

2014 թվականի մայիսի 24-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն Ազատության հրապարակում երկրորդ անգամ մասնակցեց Եվրոպայի օրվա կապակցությամբ Հայաստանում կազմակերպված ցուցահանդեսին: Ցուցահանդեսի ընթացքում կազմակերպությունը ներկայացավ իր՝ «ՀՀ-ում արդարադատության համակարգի հզորացում՝ ԵՄ իրավունքի ուսումնասիրության միջոցով» նախագծով: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի աշխատակիցները ներկայացրեցին նախագծի ընթացքում իրականացված գործողությունները և դրանց արդյունքները: Դրանց թվում ներկայացվեցին ԵՄ իրավունքի վերաբերյալ երկու […]

Դասընթաց «Դատապարտյալ կանանց իրավունքների պաշտպանությունը ՀՀ-ում` Բանգկոկի կանոնների կիրառմամբ»

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը «Հայաստանում ազատազրկված կանանց իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացման» ծրագրի շրջանակներում հայտարարում է երկօրյա դասընթացի մասնակցության հայտերի մրցույթ՝ «Ազատազրկված կանանց իրավունքների պաշտպանության մեխանիզմները» թեմայով, որը կկայանա 2014 թվականի փետրվարի 21-23-ը ` Աղվերանում: Դասընթացի շրջանակներում կներկայացվեն ազատազրկված կանանց նկատմամբ վերաբերմունքի և պահման պայմանների վերաբերյալ օրենսդրական չափանիշները, բանգկոկի կանոնների հիման վրա մշակված մշտադիտարկման […]

6TH Yerevan international conference on IHL

The Russian-Armenian (Slavonic) University (RAU) and the International and Comparative Law Center, with the support of the Delegation of the International Committee of the Red Cross (ICRC) in Armenia and the Protection of Rights Without Borders NGO announce the 6th Yerevan International Conference for Young Researchers “International Humanitarian Law: Problems and Perspectives of Development”, which […]

Մարդու իրավունքների կրթությունը ՀՀ զինված ուժերում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2013թ-ի ապրիլից ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ սկսել է «Մարդու իրավունքների կրթություն ՀՀ զինված ուժերում» ծրագիրը: Որպես զինված ուժերում մարդու իրավունքների խախտումներ և չարաշահումներ ծնող պատճառ` տեղական ու միջազգային կազմակերպությունների կողմից առանձնացվում է ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության ցածր աստիճանը: Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել բանակում մարդու […]

«Մարդու իրավունքները զինված ուժերում» դասընթաց

2013 թվականի հոկտեմբերի 28-ին Երևան քաղաքում տեղակայված Նուբարաշենի զորամասում տեղի ունեցավ «Մարդու իրավունքները զինված ուժերում» հերթական դասընթացը: Դասընթացին մասնակցում էր ավելի քան վաթսուն մարդ` զինծառայողներ, ինչպես նաև սպայական և հրամանատարական անձնակազմ: Դասընթացի փորձագետներ Արտակ Զեյնալյանը և Տիգրան Սաֆարյանը ներկայացրեցինմարդու իրավունքների վերաբերյալ միջազգային և ներպետական նորմերը, զինծառայողների իրավունքների պաշտպանության առանձնահատկությունները: Դասընթացի ընթացքում կիրառվեցին ստեղծագործական, ինտերակտիվ դասավանդման […]

Հետազոտական հոդվածների մրցույթի հայտարարություն

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության հետ համատեղ իրականացվող «ՀՀ-ում արդարադատության համակարգի հզորացում՝ ԵՄ իրավունքի ուսումնասիրության միջոցով» նախագծի շրջանակներում կազմակերպում է հետազոտական հոդվածների մրցույթ «Հայաստանի զարգացման հեռանկարները Եվրոմիություն կամ Մաքսային միություն ինտեգրման գործընթացներում, առավելությունները և ռիսկերը» խորագրով: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր բուհերի ուսանողները: Լավագույն երեք հոդվածներն […]

Դատախաղ-մրցույթի հաղթող թիմերի այցելությունը Լյուքսեմբուրգ եւ Բրյուսել՝ ԵՄ ինստիտուտներ

2013 թվականի սեպտեմբերի 29 – հոկտեմբերի 5-ը «Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների» հասարակական կազմակերպության կողմից Հայաստանում առաջին անգամ կազմակերպված ԵՄ արդարադատության դատարանի մոդելային դատախաղի արդյունքում հաղթող ճանաչված թիմերը այցելեցին Լյուքսեմբուրգ և Բրյուսել` ԵՄ ինստիտուտներ: Հոկտեմբերի 1-ին խումբը հյուընկալվեց Եվրոպական Միության հանձնաժողովի կողմից, որտեղ մասնակիցների համար Եվրոպական Միության կառուցվածքի, գործունեության սկզբունքների, անդամակցության կանոնների, վերաբերյալ դասախոսություն ներկայացրեց ԵՄ […]

Քննարկում-հանդիպում դատախաղի մասնակիցների հետ

2013թ. սեպտեմբերի վեցին Եվրոպական Միության Կենտրոնում Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների հասարակական կազմակերպության աշխատակիցները հանդիպեցին Դատախաղ Մրցույթի բանավոր փուլի մասնակիցների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվեց բանավոր փուլի ընթացակարգը, վիճակահանության կարգը ինչպես նաև տրվեցին մասնակիցներին հետաքրքրող հարցերի պատասխանները: Իրավունքների Պաշտպանություն Առանց Սահմանների հասարակական կազմակերպության աշխատակիցները մանրամասն կերպով ներկայացրեցին վիճակահանության կարգը՝ մասնակիցների համար հնարավորինս բաց և թափանցիկ դարձնելու համար […]