«Փաստագրված շահապաշտպանություն հանուն իրավունքի գերակայության և լավ կառավարման» դասընթաց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից հունիսի 8-ից 9-ը Սևանում տեղի ունեցավ «Փաստագրված շահապաշտպանություն հանուն իրավունքի գերակայության և լավ կառավարման» թեմայով՝ երկօրյա դասընթացը: Դասընթացը վարում էին Հունգարիայի Ժողովրդավարության անցման միջազգային կենտրոն կազմակերպության փորձագետ՝ Աննամարիա Կեկեսին և Սլովակիայի «Գործընկերներ ժողովրդավարական փոփոխությունների համար» ՀԿ-ի փորձագետ ,խորհրդատու Զորա Պաուլինիովնան։ Դասընթացին մասնակցում են մասնակիցներ Հայաստանից և Վրաստանից, ովքեր […]

«Մասնակցային մոնիթորինգ և արդյունավետ կառավարման գնահատում» դասընթաց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2016 թվականի մայիսի 25-26-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ «Մասնակցային մոնիթորինգ և արդյունավետ կառավարման գնահատում» դասընթացը: Դասընթացը վարում էին Հունգարիայի Ժողովրդավարության անցման միջազգային կենտրոն կազմակերպության փորձագետ՝ Դանիել Բարտհան և Չեխիայի Քաղաքացիական հասարակության  զարգացման հիմնադրամի անդամ, սոցիալական գիտությունների թեկնածու Պետր Վիթցը: Դասընթացին մասնակցում էին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ  ինչպես Հայաստանից այնպես էլ […]

«Իրավունքի գերակայություն, դատարանների նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն» դասընթաց

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2016 թվականի ապրիլի 28-29-ը Սևանում տեղի ունեցավ «Ինչպես հայտնաբերել իրավունքի գերակայության բացթողումները, դատարանների նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն նախաձեռնություն» դասընթացը: Դասընթացը վարում էին Լեհաստանի դատական վերահսկողության հիմնադրամի փորձագետներ՝ Ստանիսլավ Բուրդձիեջը և Բարտոշ Պիլիտովսկին:Դասընթացին մասնակցում էին մասնակիցներ ինչպես Հայաստանից այնպես էլ Վրաստանից: ընթացին մասնակցում էին մասնակիցներ ինչպես Հայաստանից այնպես էլ Վրաստանից: […]

Դասընթացի ուսումնական ձեռնարկ «Մարդու իրավունքները զինված ուժերում»

Ուսումնական ձեռնարկը պատրաստվել է՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Երևանյան գրասենյակի աջակցությամբ (ԵԱՀԿ): Ձեռնարկի նպատակն է՝ Ռազմական ինստիտուտների կուրսանտներին ծանոթացնել մարդու իրավունքների համընդհանուր կոնցեպտին՝ շեշտադրում կատարելով այն սկզբունքի վրա, որ զինված ուժեր մտնելով զինվորականների հիմնարար իրավունքներն ու ազատությունները չեն վերանում. Կուրսանտներին մատուցել գիտելիքներ մարդու իրավունքների և մարդու իրավունքների […]

Դասընթաց Գավառում «Առողջության եւ այլ հիմքերով խտրականության արգելքը»

2015 թվականի փետրվարի 28-ին Գավառում կայանալու է մեկօրյա դասընթաց` «Առողջության և այլ հիմքերով խտրականության արգելքը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Վերանայված Եվրոպական Սոցիալական Խարտիայի համաձայն» թեմայով: Դասընթացը կվարեն տեղացի փորձագետներ “Քաղաքացիական հասարակության ինստիտուտ” ՀԿ-ի իրավաբան Տաթևիկ Ղարիբյան և “Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների” ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը: Սեմինարը տեղի կունենա Գավառ քաղաքում` Խալդի հյուրանոցում […]

«Առողջության և այլ հիմքերով խտրականության արգելքը մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի համաձայն» դասընթաց

2014 թվականի նոյեմբերի 29-ին, ժամը 10:00-ին Գյումրի քաղաքի Բեռլին հյուրերի տանը տեղի կունենա «Առողջության և այլ հիմքերով խտրականության արգելքը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Վերանայված Եվրոպական Սոցիալական Խարտիայի համաձայն» թեմայով դասընթացը: Դասընացը վարելու են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության իրավաբան-փորձագետ Հասմիկ Հարությունյանը և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության իրավաբան Տաթևիկ Ղարիբյանը: Դասընթացի առաջին հատվածում […]

Մարդու իրավունքների դասընթաց ռազմական ոստիկանության աշխատակիցների համար

2014 թվականի նոյեմբերի 20-ից սկսվել են մարդու իրավունքների դասընթացների շարքը ռազմական ոստիկանության աշխատակիցների համար: Հանրապետության հյուսիսային տարածաշրջանի ռազմական ոստիկանության հենակետերի ռազմական ոստիկանները, թվով 27 մասնակից, չորս օրերի ընթացքում հնարավորություն կունենան ծանոթանալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշներին: Պրակտիկ խնդիրների շուրջ իրականացված աշխատանքի միջոցով մասնակիցներըն, այնուհետև հնարավորություն կունենան ստացած գիտելիքները տեղում կիրառել զինվորական ծառայության ընթացքում դրսևորված խնդիրների […]

ԵԱՀԿ-ն նպաստում է Հայաստանի Զինված ուժերում մարդու իրավունքների ամրապնդմանը

ԴԻԼԻՋԱՆ, Տավուշի մարզ, 1 հոկտեմբերի 2014թ. – ՀՀ զինված ուժերի անձնակազմից շուրջ 30 ներկայացուցիչներ կմասնակցեն ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված մարդու իրավունքների դասընթացին, որը մեկնարկել է այսօր Դիլիջանում՝ Տավուշի մարզում: Քառօրյա դասընթացը հիմնվում է վերապատրաստողների  վերապատրաստման համապարփակ ծրագրի վրա, որը մշակվել և իրականացվել էր 2013թ.՝ օգնելու ՀՀ պաշտպանության նախարարությանը ամրապնդել մարդու իրավունքների պաշտպանությունը զինված ուժերում: Նախաձեռնությունն իրականացվում […]

Մեկնարկում է զինված ուժերում մարդու իրավունքների կրթության դասընթացների շարք

2014 թվականի սեպտեմբերի 30-ից սկսվում է զինված ուժերում մարդու իրավունքների դասընթացների երկրորդ շրջանը: Դասընթացների շարքը կազմակերպվում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ֆինանսական օժանդակությամբ: Դասընթացների առաջին փուլը տեղի կունենա Գորիսում, սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ը՝ ընդգրկելով Վայքի և Գորիսի ռազմական կորպուսների ներկայացուցիչներին՝ թվով 23 հրամանատարական կազմի ներկայացուցիչ: Զուգահեռաբար 2014 թվականի հոկտեմբերի […]

Մարդու իրավունքների խթանումը անվտանգության ոլորտում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը 2014 թվականի հուլիսի 24-ից ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ իրականացնում է «Մարդու իրավունքների խթանումը անվտանգության ոլորտում» ծրագիրը: Ծրագիրը բաղկացած է երկու հիմնական մասերից. առաջինը՝ զինված ուժերի անդամների համար մարդու իրավունքների վերաբերյալ դասընթացների կազմակերպումը, երկրորդը՝ ուսումնասիրություն իրականացնել քրեական արդարադատության բարեփոխումների, այլընտրանքային պատիժների և վաղաժամկետ պայմանական ազատման հիմնախնդիրների, պրոբացիայի ինստիտուտի ներմուծման […]