Հատուկ քննչական ծառայության արձագանքը Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցի վերաբերյալ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը խիստ կարևորում է հասարակական հարաբերությունների բոլոր հարթություններում օրինականության հաստատման գործընթացում մարդու իրավունքների խախտումներին արագ և համարժեք արձագանքելու, այդպիսով դրանք հետագայում կանխարգելելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող՝ օրենքով կարգավորված գործունեությունը: Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում, հրապարակումներում արված քննադատական եզրահանգումները (այդ թվում, ՀՀ հատուկ քննչական ծառայության հասցեին) ընդունվել և հետագա գործունեության արդյունավետության բարձրացման […]

Լրագրող․ «ՀՔԾ գործելաոճում առկա է գործը դանդաղեցնելու միտում»

«Ակնկալիք չկա, որ խորհրդարանի ընտրության ժամանակ լրագրողներին բռնության ենթարկողների նկատմամբ արդար դատավարություն կիրականացվի»,- կարծում է խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Փորձագետը հիշում է 2015-ի հունիսի 23-ի «Էլեկտրիկ Երևանի», 2016-ի հուլիսին Խորենացու ու Սարի թաղի դեպքերը, երբ ոստիկանությունը հատուկ միջոցների կիրառմամբ ցրեց ցույցն ու բռնություն գործադրեց լրագրողների նկատմամբ։ «Էլեկտրիկ Երևանի» դեպքում մեղադրանք առաջադրվեց ընդամենը […]

Հայտարարություն. հուլիսի 17-30-ը ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունն ահազանգում է՝ 2016 թվականի հուլիսի 17-30 ոստիկանության գործողությունների տուժած անձինք ենթարկվում են հետապնդումների: Այն քաղաքացիները, ովքեր 2016 թվականի հուլիսի 17-30-ն ընկած ժամանակահատվածում տուժել են ոստիկանության անօրինական գործողություններից և որպես վկա կամ տուժող հրավիրվում են ՀՀ Հատուկ քննչական ծառայության կամ ՀՀ Քննաչական կոմիտեի կողմից, այնուհետև գործատուների և անհայտ այլ անձանց […]

ՀՔԾ-ն որոշեց «պատժել» Էլեկտրիկ Երեւանի ցույցերի ժամանակ լրագրողների աշխատանքը խոչընդոտող ոստիկաններին

2015 թվականի հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում և հարակից տարածքներում ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ոստիկանության աշխատակիցներ՝ ոստիկանության փոխգնդապետ Գ. Դ.-ին և ոստիկանության […]

Ոստիկանները «առանձնահատուկ վերաբերմունքի» արժանացրին զոհված զինվորների ծնողներին և փաստաբանին (ՎԻԴԵՈ)

Այսօր մի խումբ ոստիկաններ քաշքշելով, ուժ կիրառելով ՀՀ նախագահի նստավայրի դարպասի մոտից հեռացրել են բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին և նրանց շահերը ներկայացնող, փաստաբան Հայկուհի Հարությունյանին: Մեկ շաբաթ առաջ՝ հունվարի 14-ին, ծնողները եկել էին Նախագահականի քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնի պետ Աիդա Ասատրյանից՝ 2015 թվականի հուլիսի 7-ի իրենց դիմումի պատասխանը ստանալու ակնկալիքով: Ծնողները դիմումում […]