2019թ. ապրիլի 18-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ փաստաբանները բողոք են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ 2018թ. ապրիլի 16-ից ապրիլի 23-ը ՀՀ-ում կայացած հավաքների ընթացքում ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված թիվ 62212818 քրեական գործով վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշման դեմ: Տեղեկացնենք, որ Հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործը կասեցվել էր դեռևս 2018թ. նոյեմբերի 16-ին, մինչդեռ […]
Category: Հատուկ քննչական ծառայություն
ԻՊԱՍ-ը 32 գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ 2016թ.-ի հուլիսի 17-30 տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ստանձնել է 2016 թվականի հուլիսի 17-30-ը տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների հետևանքով տուժած քաղաքացիների, լրագրողների իրավական պաշտպանությունը: 2016 թվականի հուլիսի 17-30 տեղի ունեցած ինքնաբուխ հավաքներն ու երթերն ուղեկցվել են մարդու իրավունքների խախտումներով՝ ոստիկանության ծառայողների և քաղաքացիական հագուստով անհայտ անձանց կողմից բռնություններ են կիրառվել քաղաքացիների նկատմամբ: 2016 թվականի հուլիսի 20-ին և […]
Սարի թաղում ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ հարուցված քրեական գործով վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշումը բողոքարկվել է դատարան
2018թ. նոյեմբերի 17-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն բողոք է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ 2016թ.-ի հուլիսի 29-ին «Սարի Թաղ» թաղամասում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ տուժած անձանց վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված թիվ 61205016 քրեական գործով վարույթը կասեցնելու հատուկ քննչական ծառայության որոշման և բողոքը մերժելու մասին ՀՀ գլխավոր դատախազության կողմից կայացված որոշումների […]
2016թ. հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ հարուցված քրեական գործով վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշումը բողոքարկվել է
2018թ. հոկտեմբերի 10-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ 2016թ.-ի «Սարի Թաղ» թաղամասում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ոստիկանության գործողություններից տուժած անձանց վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված թիվ 61205016 քրեական գործով վարույթը կասեցնելու 2018թ. սեպտեմբերի 18-ի որոշման դեմ: Տեղեկացնենք, որ Հատուկ քննչական ծառայության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ քրեական գործի վարույթը կասեցվել […]
Դադարեցվել է Վահագն Ղումաշյանի նկատմամբ քրեական հետապնդումը
2018թ. հունիսի 22-ին Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել դադարացնել Հիմնադիր խորհրդարանի աջակից Վահագն Ղումաշյանի նկատմամբ դեռևս 2016թ. հուլիսի 30-ից ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով իրականացվող քրեական հետապնդումը՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Վահագն Ղումաշյանը մեղադրվում էր 2016թ. հուլիսի 29-ին Սարի Թաղում զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ, այն է՝ իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության […]
ԻՊԱՍ-ը ՀՀ գլխավոր դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն է ուղարկել հանցագործության մասին 9 հաղորդում
2018թ. ապրիլի 17-ից 25-ը ընկած ժամանակահատվածում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն Հայաստանում ընթացող ժողովրդական շարժման ժամանակ ոստիկանության կողմից խաղաղ ցույցի մասնակիցների և ցույցը լուսաբանող լրագրողների նկատմամբ բռնի ուժ գործադրելու, ոստիկանության բաժիններ անօրինական բերման ենթարկելու, օրենքով սահմանված ժամանակից ավել պահելու և հատուկ միջոցներ կիրառելու վերաբերյալ ՀՀ դատախազություն և Հատուկ քննչական ծառայություն է ուղարկել հանցագործության մասին 9 […]
ԻՊԱՍ-ը կստանձնի տուժողների շահերի պաշտպանությունը
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի ապրիլի 13-24-ն ոստիկանության գործողությունների օրինականության վերաբերյալ ներկայացված հաղորդումների հիման վրա ՀՀ Հատուկ Քննչական Ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ: Կազմակերպությունը դիմում է բոլոր այն անձանց, ովքեր 2018 թվականի ապրիլի 13-24-ը տուժել են ոստիկանության գործողություններից՝ վնասվածքներ են ստացել հատուկ միջոցներից, ֆիզիկական ուժից, բերման են ենթարկվել […]
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել հավաքի մասնակիցների նկատմամբ հետապնդումները
2018 թվականի ապրիլի 25-ին իրավապաշտպան հասարակական կազմակերպությունները շարունակում են ահազանգեր ստանալ խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ հետապնդումների մասին: Մասնավորապես՝ հավաքի առանձին մասնակիցների տարբեր կարգավիճակով՝ վկա, կասկածյալ, մեղադրյալ, հրավիրում են քննչական մարմիններ՝ իբր քննչական գործողություններ իրականացնելու: Ինչով փաստացի սահմանափակում են և խոչընդոտում քաղաքացիների՝ հավաքների մասնակցության իրավունքը: Հիշեցնենք, որ 2018 թվականի ապրիլի 18-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը վարույթ […]
Զեկույց. 2017թ. Մարդու իրավունքների վիճակը ՀՀ-ում, ԱՄՆ Պետդեպարտամենտ
ԱՄՆ Պետքարտուղարությունը իր՝ 2017թ. զեկույցում անդրանդարձ է կատարել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա կարևորագույն խնդիրներին, ինչպիսիք են խոշտանգումները. բանտերում ծանր և կյանքին սպառնացող պայմանները, կամայական ձերբակալությունները և կալանավորումները, դատական համակարգի անկախության բացակայությունը, արդար դատաքննության ապահովման անկարողությունը, լրագրողների դեմ բռնությունները, միջամտությունը լրատվամիջոցների աշխատանքին, քննադատներին պատժելու համար պետական իրավական լիազորությունների օգտագործումը, անվտանգության ուժերի կողմից հավաքների ազատությանը […]
ՊՊԾ գնդի գրավման գործով 14 հոգու մասով քրգործն ուղարկվել է դատարան. Հայտնի են սպանությունների մեջ մեղադրվողները. ՀՔԾ
Ոստիկանության ՊՊԾ գնդի զինված զավթման գործով 14 մեղադրյալների մասով քրգործն ուղարկվել է դատարան: Այս առնչությամբ ՀՔԾ տարածած հայտարարության մեջ ասվում է. «ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ապօրինի պահվող հրազենով զինված, կազմակերպված խմբի կողմից 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության /ՊՊԾ/ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և […]