Պատրաստ եմ ընտրության

Նպատակ հետապնդելով նպաստել ՀՀ ԱԺ 2012թ. ընտրությունների իրավական երաշխիքների իրացմանը՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն 2012 թվականի ապրիլից հունիս ամիսներին նախաձեռնել ու իրականացրել է «Պատրաստ եմ ընտրության» ծրագիրը «Տեղեկացի՛ր, եղի՛ր պաշտպանված, ընտրի՛ր ազատորեն» նշանաբանի ներքո՝ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ: Կազմակերպության հեռահար նպատակն էր ՀՀ-ում ընտրությունների իրավական […]

ԱԺ ընտրություններ

2012թ. մայիսի 6-ին ԻՊԱՍ-ն ԱԺ ընտրությունների ծրագրերի ժամանակ նաև խորհրդատվություն է տրամադրել ընտրողներին մի շարք հարցերի կապակցությամբ, պատրաստել և ԿԸՀ ու այլ պետական մարմիններին է ներկայացրել մի շարք դիմումներ՝ դրանով պաշտպանելով ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը: Առաջին խումբ ահազանգերի ընթացքում քաղաքացիները հիմնականում ցանկանում էին իրազեկվել այլ վայրում գրանցված, սակայն փաստացի բնակության վայրում ընտրական իրավունքը իրականացնելու կարգի, […]

«ԱԺ ընտրությունների լուսաբանման իրավական ասպեկտը» թեմայով աշխատաժողով

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության հետ սիրով հրավիրում է Ձեզ «ԱԺ ընտրությունների լուսաբանման իրավական ասպեկտը» մեկօրյա աշխատաժողովին: Աշխատաժողովի ընթացքում կներկայացվեն ընտրությունների ընթացքում թույլ տրվող առավել տիպական ընտրախախտումները, կպարզաբանվեն ՀՀ Ընտրական օրենսգրքի որոշ դրույթներ և նախընտրական քարոզչության կանոններ, ինչպես նաև անդրադարձ կկատարվի ընտրական գործընթացի լուսաբանման առանձնահատկություններին, լրագրողական հմտություններին և էթիկային: Աշխատաժողովները տեղի կունենան ապրիլի 25-ին և 27-ին […]

ՀՀ ընտրական օրենսգրքի բացերը, ԻՊԱՍ-ի կողմից առաջարկվող օրենսդրական փոփոխությունները

2012 թ.-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԻՊԱՍ-ի կողմից իրականացվեց ընտրական գործընթանցերում ներգրավված անձնանց իրավական աջակցության ծրագիր: Ծրագրում ներգրավված իրավաբան-փորձագետները ծրագրի իրավական համակարգմանը զուգահեռ իրականացրել են նաև ՀՀ ընտրական օրենսգրքի բացերի ու թերությունների վերլուծություն՝ ձևակերպելով օրենսդրական և ոլորտի բարեփոխման համար ընդհանրական բնույթի առաջարկներ: Մշակելով առաջարկները կազմակերպությունը հեռահար նպատակ է հետապնդում կատարելագործել ՀՀ օրենսդրությունը, նպաստել ՀՀ-ում ընտրական գործընթացների […]

Կոնսոլիդացված առաջարկություններ ՀՀ վարչական արդարադատության վերաբերյալ

ԻՊԱՍ-ը ՀՀ վարչական դատարանում 2010-2011 թ.-ին իրականացրած իր մոնիթորինգի ծրագրի շրջանակներում, ուսումնասիրել է ոչ միայն իրավակիրառ պրակտիկան, այլև խորքային վերլուծության է ենթարկել ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը՝ դուրս բերելով օրենքի բացերը և ներկայացնելով օրենսդրական փոփոխությունների իր առաջարկները: Օրենսդրության վերլուծությունը և ձևակերպված առաջարկները զետեղված են կազմակերպության ՀՀ վարչական արդարադատության որոշ հիմնախնդիրների վերաբերյալ զեկույցի «Կոնսոլիդացված առաջարկություններ» գլխում: Իրականացված […]

Զեկույց «ՀՀ վարչական արդարադատության որոշ հիմնախնդիրների վերաբերյալ»

Զեկույցը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից՝ Բաց հասարակության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Զեկույցում քննարկվում են ՀՀ վարչական դատարանում իրականացված մոնիթորինգի ընթացքում դիտարկված գործերի` ա) արդար դատաքննության ներպետական և միջազգային չափանիշներին համապատասխանության վերաբերյալ համակարգված կերպով տեղեկություններ հավաքելը, բ) դիտարկման արդյունքների հիման վրա նորաստեղծ ՎԴ-ի իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունը, գ) վարչական օրենսդրության ուսումնասիրությունը և վարչական […]

Տեղի է ունեցել «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերի կիրառումը ՀՀ դատարանների կողմից» գրքի շնորհանդեսը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը ընթացիկ տարվա նոյեմբերի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցում նախաձեռնեց և իրականացրեց «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերի կիրառումը ՀՀ դատարանների կողմից» գրքի շնորհանդեսը: Կազմակերպությունը Հայաստանում ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) և Քաունթերփարթ Ինթերնեշնլ կազմակերպության օժանդակությամբ ընթացիկ տարվա մայիսից հոկտեմբեր ամիսներին իրականացրել է ՀՀ դատարանների դատական ակտերի ուսումնասիրություն՝ նպատակ ունենալով պարզել Մարդու […]

ՀՀ զինված ուժերի հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների և նրանց գործունեության համար անհրաժեշտ ռեսուրսների քարտեզագրում

ԻՊԱՍ-ն 2011թ. օգոստոս-նոյեմբեր և 2012թ. փետրվար-մայիս ամիսներին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացրել է «ՀՀ զինված ուժերի հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների և նրանց գործունեության համար անհրաժեշտ ռեսուրսների քարտեզագրում» ծրագիրը: Զինված ուժերում առկա հիմնախնդիրներն ու ռիսկերը (այդ թվում նաև՝ մարդու իրավունքների խախտումների հետ կապված) մեծապես պայմանավորված են բանակի` որպես ամբողջական ինստիտուտի առանձնահատկություններով: Դրանք են՝ անհատի կյանքի բոլոր ասպեկտների […]

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպերի օգտագործումը ՀՀ դատարանների կողմից

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության աջակցությամբ 2011թ. հունիս-սեպտեմբեր ամիսներին իրականացրել է «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերի օգտագործումը ՀՀ դատարանների կողմից» ծրագիրը: Հանրության համար ակնհայտ է, թե ՀՀ դատարաններն իրենց որոշումներում ինչ չափով և, որպես կանոն, որ դեպքերում են հիմնվում Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների վրա, ինչպես են մեկնաբանում դրանք: Առկա է նաև […]

Կազմակերպությունը մասնակցեց «Մարդու իրավունքներ. պաշտպանի լսարան» շարքի երրորդ ֆորումին

2011թ. հունիսի 3-4-ին ԻՊԱՍ-ի ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանն ու Ավետիք Մեջլումյանը մասնակցեցին «Մարդու իրավունքներ. Պաշտպանի լսարան» շարքի երրորդ ֆորումին՝ «Քաղաքացիական հասարակություն» խորագրով, որը կազմակերպել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության, «Վորլդ Վիժն» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Ֆորումի աշխատանքների առաջին օրը կազմակերպության նախագահ Սիրանուշ Սահակյանը հանդես եկավ զինծառայողների իրավունքների […]