ԻՊԱՍ-ն ընդդեմ ԱԳՆ-ի

2021թ․ փետրվարի 3-ի որոշմամբ ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից 2021թ․ հունվարի 25-ին ներկայացված հայցադիմումը ընդդեմ՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարության՝ կազմակերպության կողմից հայցվող տեղեկատվությունն ամբողջությամբ տրամադրելու պահանջով։ 2020թ․ հունվարի 16-ին Կազմակերպությունը տեղեկատվության հարցում էր ներկայացրել ՀՀ կառավարությանը, ՀՀ արտաքին գործերի նախարարությանը և ՀՀ պաշտպանության նախարարությանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարված հրադադարի, […]

ԻՊԱՍ 2020 թվականի գործունեության ամփոփում

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ներկայացնում է 2020 թ․-ի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունը։ Սույն տարեկան հաշվետվության մեջ ներկայացված են կազմակերպության կողմից իրականացված ծրագրերի և նախաձեռնությունների շրջանակներում իրականացված գործողություններն ու դրանց արդյունքները, մարդու իրավունքների խախտումների դեպքերի արձանագրումը, փաստագրումը և պաշտպանությունը։ Ներկայացված են նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տարբեր ձևաչափերի միջոցառումներին կազմակերպության մասնակցությունը, ինչպես նաև ներգրավվածությունը դիտորդական […]

📃Վարչական դատարանը բավարարել է կենսաթոշակի գործով ԻՊԱՍ իրավաբանների կողմից ներկայացված հայցադիմումը

2020թ․ դեկտեմբերի 9-ին ՀՀ վարչական դատարանը (նախագահությամբ դատավոր Ս․ Հովակիմյանի) վճիռ է կայացրել՝ բավարարելով Արեգնազան Մահտեսյանի հայցն ընդդեմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ծառայության Քանաքեռ-Զեյթունի տարածքային բաժնի՝ պարտավորեցնելով ընդունել բարենպսատ վարչական ակտ նշանակելով տարիքային աշխատանքային կենսաթոշակ՝ սկսած 02.07.2018 թվականից: Ա․ Մահտեսյանի շահերը դատարանում ներկայացրել է Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ իրավաբան Նինա Հակոբյանը։ 02․07․2018թ. […]

ԻՊԱՍ. Հարուցվել է քրեական գործ Կորոնավիրուսով պայմանավորված պատշաճ բժշկական բուժօգնություն չտրամադրելու հիմքով

2020թ․ սեպտեմբերի 18-ին, Ֆ․ Հ․-ի իրավահաջորդ Ա․ Հ․-ի կողմից Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված պատշաճ բժշկական բուժօգնություն չտրամադրելու հիմքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր Դատախազություն: Պատշաճ բժշկական օգնության բացակայությունը հանգեցրել է մասնավորապես Ֆ․ Հ․-ի  առողջական վիճակի կտրուկ վատթարացմանը, և 2020թ․ հուլիսի 4-ին Ֆ․ Հ․ մահացել է։ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության կողմից […]

Միայն պատշաճ վերահսկողությունը կօգնի աշխատողներին իրենց պաշտպանված զգալ․ շատ հարցեր օրենսդրական դաշտում չեն կարգավորվում․ Նինա Հակոբյան

Հայաստանում աշխատողների իրավունքներին առնչվող մի շարք տարածված խախտումների, Աշխատանքային օրենսգրքի բացերի և դրա փոփոխությունների հայեցակարգի շուրջ զրուցել ենք «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության իրավաբան Նինա Հակոբյանի հետ։ – Տիկի՛ն Հակոբյան, Ձեր կազմակերպությունն ինչպիսի՞ մասնակցություն է ունեցել ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների հայեցակարգի մշակմանը և դրանով առաջարկվող բարեփոխումներն, ըստ Ձեզ՝ համակարգայի՞ն են։ Դրանց հիման վրա օրենսդրական համապատասխան փոփոխություններ […]

Բավարարվել են ԻՊԱՍ կողմից ներկայացված դիմակ չկրելու վերաբերյալ երկու բողոքները

Արտակարգ դրության ժամանակահատվածում հաստատված սահմանափակումները չպահպանելու, մասնավորապես՝ դիմակ չկրելու կամ ոչ պատշաճ կրելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումներ են կայացվել մի շարք քաղաքացիների նկատմամբ։ Վերջիններիս շահերի պաշտպանությունը իրականացրել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբանները։ Վարչական իրավախախտման վերաբերյալ  արձանագրությունները կազմվել են ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3 հոդվածի 1.1 մասով, այն է՝ արտակարգ իրավիճակի […]

ԻՊԱՍ դիտարկումները «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

2020թ.  դեկտեմբերի 4-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում կրկին շրջանառության մեջ է դրվել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ։ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից ներկայացվել են դիտարկումներ և առաջարկություններ։ Նախագծով նախատեսվում է պետական տուրքի գործող դրույքաչափերի զգալի բարձրացում։ Մասնավորապես, նախատեսվում է առանձին […]

Արտաքին գործերի նախարարության պատասխանը ԻՊԱՍ-ի հարցադրումներին

2020 թ․ դեկտեմբերի 24-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է  Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ կողմից 2020 թվականի նոյեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարված հրադադարի, ռազմական գործողությունների ավարտի և կողմերի միջև նշված համաձայնագրի տարընկալման վերաբերյալ ներկայացված գրությանը: Կազմակերպության կողմից ներկայացվել էին դիտարկումներ՝ ուղղված ռազմական դրության ավարտով պայմանավորված Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կողմից զբաղեցրած […]

Տեղեկանք ռազմական դրության ժամանակահատվածում հայտարարված սոցիալական աջակցության վերաբերյալ

Սույն տեղեկանքը ներառում է ամփոփ տեղեկատվություն Հայաստանի և Արցախի Հանրապետությունների կառավարությունների, հիմնադրամների, նախաձեռնությունների կողմից հայտարարված տարաբնույթ սոցիալական աջակցությունների վերաբերյալ, հղում կատարելով հայտադիմումներին, հայտարարություններին և նշելով կոնտակտային անձանց և կառույցների հեռախոսահամարները։ Տեղեկանքում ներկայացված են ինչպես արդեն մեկնարկած, այնպես էլ հայտարարված, սակայն դեռևս չմեկնարկած աջակցության ծրագրերը։ Տեղեկանք ռազմական դրության ժամանակահատվածում հայտարարված սոցիալական աջակցության վերաբերյալ

Հրատապ միջոցներ ձեռնարկելու կոչ՝ ՄԱԿ հատուկ զեկուցողներին՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ քացաքացիական անձանց և զինծառայողների սպանությունների, խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի կապակցությամբ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն քաղհասարակության մի շարք այլ կազմակերպությունների հետ հրատապ միջոցներ ձեռնարկելու կոչով դիմել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներին՝  Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ քացաքացիական անձանց և զինծառայողների սպանությունների, խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեպքերի կապակցությամբ։ Հրատապ միջոցներ ձեռնարկելու կոչ՝ ՄԱԿ հատուկ զեկուցողներին՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ քացաքացիական անձանց և զինծառայողների սպանությունների, խոշտանգումների և վատ […]