2020թ. սեպտեմբերի 2-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ, ՀՀ ԱՆ քերակատարողական հիմնարկներում դիտորդական խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը Մեդիա Կենտրոնում մասնակցել է «Պայքար քրեական ենթամշակույթի դեմ. ի՞նչ է կատարվում ՔԿՀ-ներում» թեմայով քննարկմանը: Հ. Հարությունյանի կողմից հանդիպմանը անդրադարձ է կատարվել դեռևս օգոստոսի 23-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած բռնության դեպքերին: Վերջինս տեղեկացրել է, […]
Category: Անվտանգության ոլորտ
Անվտանգության ոլորտ
Մարդու իրավունքների պաշտպանությունն անվտանգության ոլորտում ներառում է իրավապահ համակարգում, զինված ուժերում անվտանգություն իրականացնող մարմինների կողմից oրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները հարգելու, գործունեության հրապարակայնության և թափանցիկության պահպանման սկզբունքները:
Այս առնչությամբ կազմակերպութունը իրականացնում է մի շարք նախաձեռնություններ՝ ուղղված անվտանգության ոլորտում՝ ՀՀ զինված ուժերում, իրավապահ մարմիններում, քրեակատարողական համակարգում բարեփոխումների իրականացմանը, մարդու իրավունքների խախտումների նվազմանն և կանխարգելմանն՝ կրթական ծրագրերի, ուսումնասիրությունների, հատուկ կարծիքների, վերհանված խախտումների ներկայացման միջոցով:
Հետհեղափոխական Հայաստան. ոստիկանության բարեփոխումների տեսլականը և օրակարգը» թեմայով քննարկում
2019թ. հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել «Հետհեղափոխական Հայաստան. ոստիկանության բարեփոխումների տեսլականը և օրակարգը» թեմայով քննարկում, որի ընթացքում իր դիտարկումներն է ներկայացրել նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը : Իր ելույթում Հայկուհի Հարությունյանը նշել է, որ ոստիկանության և առհասարակ իրավապահ մարմինների բարեփոխումների կոնցեպտը առանցքային է ոչ միայն քաղաքականության կամ ծրագրերի բարեփոխումների մակարդակում, այլ […]
Սեմինար «Անվտանգության ոլորտի կառավարումն ու վերահսկողությունը խորհրդարանի դերը» թեմայով
2019թ. մայիսի 13-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ «Անվտանգության ոլորտի կառավարումն ու վերահսկողությունը խորհրդարանի դերը» թեմայով սեմինար, որը կազմակերպվել էր Զինված ուժերում ժողովրդավարական վերհսկողության Ժնևի կենտրոնի կողմից (DCAF): Հանդիպմանը իրենց մասնակցությունն են ունեցել ՀՀ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի, Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի անդամներ, միջազգային փորձագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Հանդիպմանը ելույթով հանդես է եկել նաև […]
Ծրագիր. Հայաստանում անվտանգության ոլորտի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն
2019թ.-ի մայիսից սկսած՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնը /DCAF/ իրականացնում է ծրագիր` ուղղված Հայաստանում անվտանգության ոլորտի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության գործունեությանը: Հայաստանում ծրագրի իրականացման գործընկեր կազմակերպություն հանդիսանում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն: Կազմակերպությունը վերոնշյալ ծրագրի շրջանակներում իրականացնելու է անվտանգության ոլորտի խորհրդարանական վերահսկողության մոնիթորինգ: Ծրագրի նպատակներից են. Ապահովել ՀՀ Ազգային […]
Հասմիկ Հարությունյանը ընտրվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ
2018թ.-ի հուլիսի 12-ին տեղի ունեցած ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի աշխատանքային նիստի ժամանակ կայացել է նոր նախագահի ընտրություն: Խմբի նախագահ է ընտրվել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը: Տեղեկացնենք, որ Հասմիկ Հարությունյանը կազմակերպության կողմից խմբում ընդգրկվել է 2013 թվականի հունվարից: Հ. Հարությունյանը մշտապես […]
Զեկույց. 2017թ. Մարդու իրավունքների վիճակը ՀՀ-ում, ԱՄՆ Պետդեպարտամենտ
ԱՄՆ Պետքարտուղարությունը իր՝ 2017թ. զեկույցում անդրանդարձ է կատարել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա կարևորագույն խնդիրներին, ինչպիսիք են խոշտանգումները. բանտերում ծանր և կյանքին սպառնացող պայմանները, կամայական ձերբակալությունները և կալանավորումները, դատական համակարգի անկախության բացակայությունը, արդար դատաքննության ապահովման անկարողությունը, լրագրողների դեմ բռնությունները, միջամտությունը լրատվամիջոցների աշխատանքին, քննադատներին պատժելու համար պետական իրավական լիազորությունների օգտագործումը, անվտանգության ուժերի կողմից հավաքների ազատությանը […]
Պահանջ` ուղղված Ադրբեջանին
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացնում է փաստաթուղթ, ուղղված Ադրբեջանին միջազգային պարտավորությունների խախտումները դադարեցնելու վերաբերյալ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը զինադադարի պայմանագիրը վայրագորեն խախտվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից՝ Ղարաբաղի շփման գծի ողջ երկայքնով: Պահանջ ուղղված Ադրբեջանին
Տեղի ունեցավ շնորհանդես-քննարկում «Մարդու իրավունքների բյուջետավորումը» ՀՀ քրեակատարողական հիմնարկներում թեմայով
2016թ.-ի մարտի 16-ին տեղի ունեցավ «Մարդու իրավունքների բյուջետավորումը ՀՀ քրեակատարողական հիմնարկներում» զեկույցի ներկայացում- քննարկումը: Զեկույցը կազմվել է ԻՊԱՍ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանի և կազմակերպության հետազոտող, վերլուծաբան Հայկ Թադևոսյանի կողմից: Քննարկմանը մասնակցել են իրավասու պետական մարմինների, դեսպանատների, միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ: Որպես բանախոսներ հանդես եկան «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը և ՀԿ […]
Դասընթացի նյութեր «Մարդու իրավունքների կրթությունը ՀՀ զինված ուժերում»
Դասընթացի նյութերը պատրաստվել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Երևանյան գրասենյակի աջակցությամբ (ԵԱՀԿ): Դասընթացի նյութերում ներկայացված են՝ «Զինապարտության մասին», «Զինծառայողների նյութական պատասխանատվության մասին», «Պաշտպանության մասին», «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք», զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքները: «Մարդու իրավունքների կրթությունը ՀՀ զինված ուժերում» դասընթացի նյութեր
Դասընթացի նյութեր «Ռազմական ոստիկանության համար»
Դասընթացի նյութերում ներկայացված են հատվածներ՝ ՀՀ Սահմանադրությունից, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայից, ՀՀ Քրեական օրենսգիրքից, ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրքից, ՀՀ ռազմական ոստիկանության մասին օրենքը: «Մարդու իրավունքների կրթությունը ՀՀ զինված ուժերում» Ծրագիրը իրականացվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ: Դասընթացի նյութեր ռազմական ոստիկանության համար