Յուրի Սարգսյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ցմահ դատապարտյալ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման 2018 թ.-ի նոյեմբերի 6-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել, որով մերժել է ցմահ դատապարտյալ Յուրի Սարգսյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելու մասին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման պաշտպան Արաքս Մելքոնյանի վերաքննիչ բողոքը: Ըստ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ […]

Վահագն Ղումաշյան (2016թ. հուլիսյան դեպքեր)

Դադարեցվել է Վահագն Ղումաշյանի նկատմամբ քրեական հետապնդումը 2018թ. հունիսի 22-ին Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել դադարացնել Հիմնադիր խորհրդարանի աջակից Վահագն Ղումաշյանի նկատմամբ դեռևս 2016թ. հուլիսի 30-ից ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով իրականացվող քրեական հետապնդումը՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Վահագն Ղումաշյանը մեղադրվում էր 2016թ. հուլիսի 29-ին Սարի Թաղում զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ, […]

Վարդան Թեյմուրազյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2018թ. մարտի 15-ին կայացրել է վճիռ Թեյմուրազյանն ընդդեմ Հայաստանի գործով: ՄԻԵԴ-ում դիմումատու Վ. Թեյմուրազյանի շահերը ներկայացնում էին Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ իրավաբանները: ՄԻԵԴ-ն արձանագրել է Դիմումատուի՝ անօրինական ազատազրկման, ինչպես նաև ոստիկանության ծառայակիցների կողմից անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու համար բարոյական վնասի փոխհատուցում ստանալու իրավունքի խախտում՝ Կոնվենցիայի 5.5-րդ և 13-րդ հոդվածների հիման վրա: […]

Հակոբ Նազարյան

ՄԻԵԴ-ը գրանցել է դատապարտյալի պայմանական վաղաժամկետ ազատման մերժման հարցով գանգատը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գրանցել է Նազարյանն ընդդեմ Հայաստանի գանգատը: Գանգատի շրջանակներում ՄԻԵԴ առջև բարձրացվել են ՀՀ-ում պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի խնդիրներն ու դրանով պայմանավորված դատապարտյալ Հ. Ն. ազատության իրավունքի խախտման հարցը: Դատապարտյալ Հ. Ն. պայմանական վաղաժամկետ ազատման հարցը ներկայացվել էր ՀՀ ներպետական […]

Հովսեփ Խուրշուդյան, Դավիթ Սանասարյան, Արմեն Մարտիրոսյան, Վահագն Ղումաշյան

2017թ. հուլիսի 27-ին ուղարկված գրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տեղեկացրել է, որ 2017թ.-ի հուլիսի 12-ին գրանցել է Հովսեփ Խուրշուդյանի, Դավիթ Սանասարյանի, Արմեն Մարտիրոսյանի և Վահագն Ղումաշյանի գանգատները կալանքի՝ որպես խափանման միջոցի, կիրառման իրավաչափության գնահատման վերաբերյալ: 2016թ. օգոստոսի 1-ից, ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը իրականացնող քննիչի  միջնորդությամբ դատարանին է ներկայացվել […]

Վոլոդյա Ավետիսյան

  ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը Վոլոդյա Ավետիսյանի գործով   2017թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրել է որոշում՝ մերժելով վարույթ ընդունել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբան, Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արաքս Մելքոնյանի վճռաբեկ բողոքը: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման՝ բողոքաբերի փաստարկները բավարար չեն եղել  եզրահանգելու, որ առերևույթ առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատական […]

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ-Ալբերտ Խաչատրյան ընդդեմ Հայաստանի

Մեր աշխատանքի կարևորագույն ոլորտներից է ռազմավարական դատավարություննների վարումը: Մենք ներկայացնում են անձանց շահերն առավել ռիսկային բնագավառներում և հաջող դատավարության շնորհիվ ձևավորում կարևոր նախադեպեր, խթանում լուրջ օրենսդրական փոփոխություններ, բարելավում իրավակիրառ պրակտիկան և ազդում քաղաքականության վրա: Հնարավոր գործերի հայտնաբերման նպատակով կազմակերպությունը մշակել է տեղեկատվական հոսքերի և «ռազմավարական արժեք» ներկայացնող գործերի գնահատման ամբողջական համակարգ:
2009 թվականից սկսած ԻՊԱՍ-ը ներպետական […]