Վարդան Թեյմուրազյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2018թ. մարտի 15-ին կայացրել է վճիռ Թեյմուրազյանն ընդդեմ Հայաստանի գործով: ՄԻԵԴ-ում դիմումատու Վ. Թեյմուրազյանի շահերը ներկայացնում էին Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ իրավաբանները: ՄԻԵԴ-ն արձանագրել է Դիմումատուի՝ անօրինական ազատազրկման, ինչպես նաև ոստիկանության ծառայակիցների կողմից անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու համար բարոյական վնասի փոխհատուցում ստանալու իրավունքի խախտում՝ Կոնվենցիայի 5.5-րդ և 13-րդ հոդվածների հիման վրա: […]

Մարինա Պողոսյան

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից (իրավաբան՝ Հայկուհի Հարությունյան) Մարդու իրավունքների եվրոպական դատարան «Վելես» ՀԿ նախագահ Մարինա Պողոսյանի անունից ներկայացված գանգատը կոմունիկացվել է (գործ համար 12381/16): Այսինքն՝ դատարանը անձի իրավունքի խախտման վերաբերյալ հարցեր է ներկայացրել ՀՀ կառավարությանը: Մասնավորապես՝ դատարանը կողմերին խնդրել է պարզաբանել, թե արդյոք Մարինա Պողոսյանը ենթարկվել է մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և […]