Վերաքննիչ քրեական դատարանը ճանաչել է Վ. Ղումաշյանի իրավունքների խախտման փաստը

2018թ.-ի հուլիսի 10-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ դատավոր Ա. Դանիելյանի) որոշում է կայացրել Վահագն Ղումաշյանի պաշտպան Արաքս Մելքոնյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարելու և 2018թ.-ի մայիսի 8-ին և ՀՀ Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (նախագահությամբ դատավոր Դ. Բալայանի)  կողմից կայացված որոշումը մասնակիորեն բեկանելու մասին: 2018թ.-ի ապրիլի 22-ին Վ. Ղումաշյանը բերման է ենթարկվել […]

Լևոն Բարսեղյան

2018թ.-ի հունիս 11-ին  ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ դատավոր Մ. Հարությունյանի) որոշում է կայացրել Լևոն Բարսեղյանի պաշտպաններ Հայկուհի Հարությունյանի և Արաքս Մելքոնյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարելու և 2018թ-ի ապրիլի 23-ին ՀՀ Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (նախագահությամբ դատավոր Ա. Գաբրիելյանի) կողմից կայացված Լևոն Բարսեղյանին կալանավորելու որոշումը բեկանելու մասին: Հիշեցնենք, որ Լևոն Բարսեղյանին […]

Ա. Ավետիսյան

2018թ.-ի հուլիսի 19-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վազգեն Ռշտունու, որոշում է կայացրել՝ բավարարել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը՝ բեկանելով  Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դատարանը նաև վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել դիմողի իրավունքների խախտումը, որպես հաղորդում ներկայացրած անձ՝ տրամադրել քրեական գործ հարուցելու մասին որոշման պատճենը: […]

Վարդան Թեյմուրազյան

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2018թ. մարտի 15-ին կայացրել է վճիռ Թեյմուրազյանն ընդդեմ Հայաստանի գործով: ՄԻԵԴ-ում դիմումատու Վ. Թեյմուրազյանի շահերը ներկայացնում էին Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ իրավաբանները: ՄԻԵԴ-ն արձանագրել է Դիմումատուի՝ անօրինական ազատազրկման, ինչպես նաև ոստիկանության ծառայակիցների կողմից անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու համար բարոյական վնասի փոխհատուցում ստանալու իրավունքի խախտում՝ Կոնվենցիայի 5.5-րդ և 13-րդ հոդվածների հիման վրա: […]

Խ. Ավագյան

Խ. Ավագյանը 2008 թվականին 2 անձի սպանության համար դատապարտվել է ցմահ ազատազրկման: ՀՀ ներպետական դատարաններում Ավագյանի մեղքի հաստատումը հիմնվել է տուժողների հարազատների և հարևանների ցուցմունքների, ինչպես նաև փորձագիտական եզարակացությունների վրա: Դատարանների կողմից, սակայն, վերջնականորեն չի պարզվել և ապացուցվել անձանց մահվան պատճառը: 2009 թվականի դեկտեմբերի 28-ին «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ աջակցությամբ գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ […]