Հետազոտությունը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից: Սույն հետազոտության նպատակն է ներկայացնել հոգեկան առողջության առանձնահատկություններն ու հնարավոր խանգարումներից բխող սահմանափակումները, ՀՀ-ում հոգեկան խանգարման հետևանքով անձին անգործունակ ճանաչելու ինստիտուտի օրենսդրական կարգավորման թերություններն ու բացերը, որոնք բացասական են անդրադառնում անգործունակ ճանաչված անձանց իրավական պաշտպանության վրա: Վեր բարձրացված խնդիրների լուծման համար ներկայացվում են առաջարկություններ` հաշվի առնելով […]
Category: Հետազոտություն և գնահատում
Կազմակերպությունը իրականացրել է մի շարք ոլորտների հետազոտություններ և գնահատումներ: Հետազոտական աշխատանքը հնարավորություն է տվել համակարգված տեղեկություն ստանալ մի շարք հարցերի վերաբերյալ:
Հետազոտությունները հիմնականում նպատակ են ունեցել վեր հանելու այս կամ այն ոլորտում տիրող առկա վիճակը, որը հնարավորություն կտար դրանց լուծման համար առաջարկներ մշակելու: Կազմակերպության կողմից իրականացվել են հետևյալ հետազոտությունները.
- Զեկույց ՀՀ վարչական արդարադատության որոշ հիմնախնդիրների վերաբերյալ (օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրության արդյունքներ)
- Զինվորական հանցագործությունների վերաբերյալ դատական գործերի դիտարկման արդյունքներ
- Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերի կիրառումը ՀՀ դատարանների կողմից
- Դատաիրավական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական գործողությունների ծրագրի գնահատում
- ՀՀ զինված ուժերի հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների և նրանց գործունեության համար անհրաժեշտ ռեսուրսների քարտեզագրում
- Պատժողական քաղաքականությունը ՀՀ-ում. 2010թ. կայացրած դատավճիռների ուսումնասիրության արդյունքներ
- Պատրաստ եմ ընտրության (ծրագրի հաշվետվություն)
- Պաշտպանության իրավունքի իրացման որակն ու արդյունավետությունը հանրային պաշտպանության համատեքստում:
- Հետազոտություն «Լրիվ անգործունակության ինստիտուտը ՀՀ-ում. հոգեկան խանգարում ունեցող անձի մեկուսացում, թե այլընտրանքի բացակայություն»
- Իրավական հետազոտություն «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց փորձաքննության իրականացման կարգն ու պայմանները»
- Իրավական հետազոտություն «Երեխայի լավագույն շահը և քաղաքացիության իրավունքը»
- Հետազոտություն «Հանրային պաշտպանների և հանրային պաշտպանի գրասենյակի կարիքները»
- Իրավական հետազոտություն «Արտագնա դատական նիստերի հրապարակայնությունը. օրենսդրական և պրակտիկ խնդիրներ»
- Հետազոտություն «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի առանձնահատկությունները ՀՀ-ում»
- Հետազոտություն «Մեթադոնային փոխարինող բուժումը: Առանձնահատկությունները ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում»
Իրավական հետազոտություն «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց փորձաքննության իրականացման կարգն ու պայմանները»
Հետազոտությունը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից: Հաշվի առնելով հոգեկան առողջության ոլորտում ՀՀ օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի թերությունները՝ սույն հետազոտության շրջանակներում ներկայացված է՝ ՀՀ-ում իրականցվող հոգեբուժական փորձաքննության օրեսնդրական կարգավորումների և պրակտիկայի կարգը Դրանց համապատասխանելիությունը միջազգային ստանդարտներին Անդրադարձ է կատարվել հոգեբուժական փորձաքննության տեսակներին, դրանց առանձնահատկություններին, անձին անգործունակ ճանաչելու համար իրականացվող փորձաքննության տևողությունը, փորձաքննություն իրականացնող […]
Իրավական հետազոտություն «Երեխայի լավագույն շահը և քաղաքացիության իրավունքը»
Սույն հետազոտությունը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից: Հետազոտության մեջ ներկայացված է քաղաքացիության իրավունքի սահմանումը և իրացման հնարավորությունները միջազգային փաստաթղթերում, քաղաքացիության մասին ՀՀ օրենսդրությունը և այդ օրենսդրության մեջ առկա բացերը: Երեխայի լավագույն շահը և քաղաքացիության իրավունքը
Հետազոտություն «Հանրային պաշտպանների և հանրային պաշտպանի գրասենյակի կարիքները»
Սույն հետազոտությունը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից: Սույն հետազոտությունն իրականացվել է 2013թ. փետրվարին, երբ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների մի մասը նոր էր ուժի մեջ մտել: Սա նշանակում է, որ պրակտիկայի՝ օրենքի փոփոխություններով պայմանավորված բարելավումներն ու ռիսկերը ամբողջ ծավալով չէին կարող արտացոլվել հետազոտության արդյունքներում: Հետազոտության մեջ ներկայացված են՝ հանրային պաշտպանների ծանրաբեռնվածությունը, ոչ […]
Վերլուծություն «ՀՀ դատաիրավական համակարգի հիմնախնդիրների արտացոլումը էլեկտրոնային լրատվամիջոցներում»
Սույն վերլուծությունը պատրաստվել է՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից: Այս վերլուծության նպատակն էր՝ ուսումնասիրել ՀՀ դատաիրավական համակարգի գործունեության վերաբերյալ հայալեզու էլեկտրոնային լրատվամիջոցների հրապարակումներում արծարծվող հիմնախնդիրներն ու դրանց մեկնաբանության առանձնահատկությունները: Դատաիրավական համակարգի հիմնախնդիրների արտացոլումը էլեկտրոնային լրատվամիջոցներում
Իրավական հետազոտություն «Արտագնա դատական նիստերի հրապարակայնությունը. օրենսդրական և պրակտիկ խնդիրներ»
Հետազոտությունը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության աջակցությամբ: Սույն հետազոտության իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ-ում արտադատական լսումների իրականացման բավականին տարածված պրակտիկայով: Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների կողմից արտագնա դատական նիստեր անցկացվում են ինչպես այլ դատարաններում, այնպես էլ զորամասերի և քրեակատարողական հիմնարկների տարածքներում: Դատական նիստեր անցկացվում են նաև ՀՀ […]
Աշխատողի կենսաթոշակի անցնելուց հետո աշխատանքի վայրում ստացած վնասների հատուցման հիմնախնդիրները
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությանը անվճար իրավաբանական խորհրդատվության շրջանակներում ի թիվս այլ իրավունքների խախտման մասին գանգատների դիմել է աշխատանքային իրավունքի ոլորտում խախտումների վերաբերյալ բողոքներով: Կազմակերպության կողմից 2014 թվականի հունվար-հունիս ամիսներին տրամադրված իրավախորհրդատվության արդյունքներում պարզել է, որ Կազմակերպությանը դիմած քաղաքացիների 2%-ը բողոքել են նրանից, որ աշխատողի կենսաթոշակի անցնելու ժամանակվանից հետո գործատուն հրաժարվում է շարունակել աշխատանքի […]
Հետազոտություն «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի առանձնահատկությունները ՀՀ-ում»
Սույն հետազոտությունը պատրաստվել է ՀՀ Արդարադատության Նախարարության Քրեակատարողական Հիմնարկներում և Մարմիններում Հասարակական Վերահսկողություն Իրականացնող Հասարակական դիտորդական խմբի կողմից «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» փորձագետների մասնակցությամբ: Սույն հետազոտությունը նպատակ է հետապնդում ներկայացնել ներկայումս ՀՀ-ում պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի օրենսդրական հիմքերն ու կարգավորումները, գոյություն ունեցող միջազգային ստանդարտներն ու լավագույն փորձը: Վերջիններիս և ՀՀ-ում նախատեսված համակարգի համեմատական վերլուծությունը վեր […]
Զեկույց «Պաշտպանության իրավունքի իրացման որակն ու արդյունավետությունը Հանրային պաշտպանության համատեքստում»
Զեկույցը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից: Զեկույցում ամփոփված են պաշտպանության իրավունքի իրացման որակի և արդյունավետության գնահատմանն ուղղված ուսումնասիրության արդյունքները: Քանակական և որակական վերլուծության միջոցով ներկայացված են պաշտպանության իրավունքի իրացման սահմանափակումներն ինչպես օրենսդրական դաշտում, այնպես էլ պրակտիկայում: Արված են առաջարկություններ՝ ուղղված ՀՀ-ում պաշտպանության իրավունքի լիարժեք իրացմանն ու հանրային պաշտպանության համակարգի զարգացմանը: […]
Հետազոտություն «Մեթադոնային փոխարինող բուժումը: Առանձնահատկությունները ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում»
Սույն հետազոտությունը պատրաստվել է ՀՀ Արդարադատության Նախարարության Քրեակատարողական Հիմնարկներում և Մարմիններում Հասարակական Վերահսկողություն Իրականացնող Հասարակական դիտորդական խմբի կողմից «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» փորձագետների մասնակցությամբ: Սույն հետազոտությունը ներկայացնում է ինչպես մեթադոնային բուժման ընդհանուր նկարագիրը, այնպես էլ առանձնահատկությունները քրեակատարողական հիմնարկներում, բուժման իրավական հիմքերը, ընթացակարգն ու արդյունավետությունը: Մեթադոնային փոխարինող բուժումը: Առանձնահատկությունները ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում