Զեկույց «2015 թվականի հանրաքվեի չարաշահումների փաստագրում»

Սույն զեկույցը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից «Բաց հասարակության հիմնադրամներ» Հայաստան կազմակերպության աջակցությամբ : Զեկույցի նպատակն է՝ ներկայացնել 2015 թվականի դեկտեմբերի 6-ին հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած ընտրական խախտումների փաստերը, մասսայականությունը, դրսևորումերի տեսակները, ինչպես նաև իրավապահ մարմինների’ պատասխանատու այլ մարմիններիև դատարանների վերաբերմունքը խախտումների արձանագրման և իրավական գնահատականի տրման գործընթացում: Զեկույց 2015 թվականի հանրաքվեի […]

Հայաստան, իրադարձությունները 2015թ.-ի

Հայաստանում իրավունքների վիճակը մնացել է անհարթ` առկա են լուրջ մտահոգություններ իշխանությունների կողմից հավաքների ազատությանը միջամտելու կապակցությամբ: Այլ մտահոգությունների շարքում են ԶԼՄ-ների ազատությունը, բանտային վատ պայմանները` ներառյալ գերբեռնվածությունը և վատ վերաբերմունքը, ինչպես նաև խտրականությունն ընդդեմ լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր (ԼԳԲՏ) անձանց: 2015 թվականի դեկտեմբերին, Հայաստանում անցկացվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որն առաջարկվել էր իշխող կուսակցության կողմից` նախագահականից […]

«Ինչպիսի՞ն է իրավապահ մարմինների արձագանքը հանրաքվեին արձանագրված ընտրախախտումներին»

Դեկտեմբերի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ինչպիսի՞ն է իրավապահ մարմինների արձագանքը հանրաքվեին արձանագրված ընտրախախտումներին» թեմայով, որին մասնակցում էին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ղեկավար Հայկուհի Հարությունյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն: Իրավապահների կողմից ֆիքսված 461 ընտրախախտումներից մինչ օրս 17 դեպքի առնչությամբ է հարուցվել […]