Հետազոտություն «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի առանձնահատկությունները ՀՀ-ում»

Սույն հետազոտությունը պատրաստվել է ՀՀ Արդարադատության Նախարարության Քրեակատարողական Հիմնարկներում և Մարմիններում Հասարակական Վերահսկողություն Իրականացնող Հասարակական դիտորդական խմբի կողմից «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» փորձագետների մասնակցությամբ: Սույն հետազոտությունը նպատակ է հետապնդում ներկայացնել ներկայումս ՀՀ-ում պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի օրենսդրական հիմքերն ու կարգավորումները, գոյություն ունեցող միջազգային ստանդարտներն ու լավագույն փորձը: Վերջիններիս և ՀՀ-ում նախատեսված համակարգի համեմատական վերլուծությունը վեր […]

Զեկույց «Պաշտպանության իրավունքի իրացման որակն ու արդյունավետությունը Հանրային պաշտպանության համատեքստում»

Զեկույցը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից: Զեկույցում ամփոփված են պաշտպանության իրավունքի իրացման որակի և արդյունավետության գնահատմանն ուղղված ուսումնասիրության արդյունքները: Քանակական և որակական վերլուծության միջոցով ներկայացված են պաշտպանության իրավունքի իրացման սահմանափակումներն ինչպես օրենսդրական դաշտում, այնպես էլ պրակտիկայում: Արված են առաջարկություններ՝ ուղղված    ՀՀ-ում պաշտպանության իրավունքի լիարժեք իրացմանն ու հանրային պաշտպանության համակարգի զարգացմանը: […]

Հետազոտություն «Մեթադոնային փոխարինող բուժումը: Առանձնահատկությունները ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում»

Սույն հետազոտությունը պատրաստվել է ՀՀ Արդարադատության Նախարարության Քրեակատարողական Հիմնարկներում և Մարմիններում Հասարակական Վերահսկողություն Իրականացնող Հասարակական դիտորդական խմբի կողմից «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» փորձագետների մասնակցությամբ: Սույն հետազոտությունը ներկայացնում է ինչպես մեթադոնային բուժման ընդհանուր նկարագիրը, այնպես էլ առանձնահատկությունները քրեակատարողական հիմնարկներում, բուժման իրավական հիմքերը, ընթացակարգն ու արդյունավետությունը: Մեթադոնային փոխարինող բուժումը: Առանձնահատկությունները ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում  

Զեկույց «Զինվորական հանցագործությունների վերաբերյալ դատական գործերի դիտարկման արդյունք»

Զեկույցը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից՝ Բաց հասարակության հիմնադրմաներ-Հայաստան կազմակերպության աջակցությամբ: Զեկույցն ամփոփում է 2009-2010թթ. զինվորական հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի դատական մոնիթորինգի արդյունքները: Զեկույցում ներկայացված է զինվորական հանցագործություններով դատական գործերի` արդար դատաքննության ներպետական և միջազգային չափանիշներին համապատասխանության խնդիրը, բացահայտված են ռազմաքրեաիրավական ոլորտում հայտնված զինծառայողի իրավունքների խախտման ռիսկերն ու դատական քննության ընթացքում […]

​Հակիրճ հաշվետվություն 2013 թվականի Հուլիս-Նոյեմբեր ամիսների ընթացքում տրամադրված անվճար իրավական խորհրդատվության արդյունքների վերաբերյ​ալ​

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից 2013 թվականի Հուլիս-Նոյեմբեր ամիսների ընթացքում տրամադրված անվճար իրավական խորհրդատվության արդյունքներ: Հրապարակվում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա՝ դեկտեմբերի 10-ի կապակցությամբ: Հակիրճ հաշվետվություն 2013 թվականի Հուլիս-Նոյեմբեր ամիսների ընթացքում տրամադրված անվճար իրավական խորհրդատվության արդյունքների վերաբերյալ

Նախադեպերի ժողովածու «Եվրոպական միության արդարադատության դատարան»

Ժողովածուն պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ: Ժողովածուի մեջ ներկայացված են Եվրոպական Միության Արդարադատության դատարանի նախադեպային մի շարք որոշումներ, ինչպես նաև առանձին որոշումների սեղմագրեր: Որոշումներն` ըստ կարգավորող իրավահարաբերությունների շրջանակի, բաժանվում են հետևյալ հիմնական խմբերի. – Եվրոպական Միության հիմնարար սկզբունքներին վերաբերող որոշումներ, – Մարդու իրավունքների և հիմնարար ազատություններին վերաբերող որոշումներ, […]

Ուսումնասիրություն «Պատժողական քաղաքականությունը ՀՀ-ում»

Զեկույցը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության աջակցությամբ: Զեկույցում  ամփոփված են 2010թ. կայացրած դատավճիռների ուսումնասիրության, ինչպես նաև՝ փորձագիտական հարցազրույցների արդյունքները: Քանակական և որակական վերլուծության միջոցով ներկայացված են հայաստանյան դատական համակարգում պատժողական քաղաքականության առանձնահատկությունները, օրինաչափություններն ու պատիժների նշանակման օրենսդրական կարգավորման հիմնախնդիրները, արված են առաջարկություններ` ուղղված ՀՀ-ում պատժողական քաղաքականության հիմնախնդիրների […]

Իրավական վերլուծություն «Ներքաղաքային տրանսպորտի փոխադրավարձի վերաբերյալ»

Վերլուծությունը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում ներքաղաքային ուղևորափոխադրումների համար 150 դրամ փոխադրավարձ պահանջելը անօրինական է, և քաղաքացիները չեն պարտավորվում կատարել նման անօրինական պահանջը:   Ներքաղաքային տրանսպորտի փոխադրավարձի վերաբերյալ իրավական վերլուծություն  

Դասընթացի ձեռնարկ «Եվրոպական միության իրավունք»

Ձեռնարկը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ: Ձեռնարկը համակարգված և ամբողջական տեսքով ներկայացնում է «Եվրոպական միության իրավունք» դասընթացը: Հատուկ ուշադրություն է դարձվել Եվրոպական միության իրավունքի հիմքում ընկած հիմնարար սկզբունքների ուսումնասիրությանը և դրանց դրսևորման առանձնահատկությունների ներկայացմանը: Ուսումնական ձեռնարկում ընդգրկված հարցերի քննարկումն իրականացվել է Եվրոպական միության արդարադատության դատարանի նախադեպային որոշումների ուսումնասիրությամբ: […]

Տեղեկանք «2013 թվականի հուլիսի 20-օգոստոսի 26-ը Երևան քաղաքում խախաղ հավաքների մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից դրսեւորած անհամաչափ սահմանափակումների եւ վերաբերմունքի վերաբերյալ»

Տեղեկանքը պատրաստվել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից: Տեղեկանքում ներկայացված է 2013 թվականի հուլիսի 20-օգոստոսի 26-ը Երևան քաղաքում հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի կարծիք արտահայտող նախաձեռնության և առանձին ակտիվիստների նկատմամբ ոստիկանության կողմից դրսևորած անհամաչափ սահմանափակումները և վերաբերմունքը: Տեղեկանք 2013 թվականի հուլիսի 20-օգոստոսի 26-ը Երևան քաղաքում խախաղ հավաքների մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից դրսեւորած անհամաչափ սահմանափակումների եւ […]