Զեկույցը պատրաստվել է Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Քաղաքացիական մասնակցությունը Արեւելյան գործընկերության երկրներում որոշումների կայացման գործընթացում» ծրագրի շրջանակներում: Զեկույցը պատրաստման աշխատանքներին իր մասնակցություն է ունեցել նաև «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն: Զեկույցի մեջ կազմակերպությունը իր դիտարկումներն է ներկայացրել Հայաստանում տեղեկատվության ազատության մասին օրենսդրության, ընտրությունների, մասնակցային քաղաքականության մշակման, Բաց կառավարման համագործակցության, երկխոսության և համագործակցության մեխանիզմների, օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ […]
Category: Այլ հրապարակումներ
Արտահերթ զեկույց 2013 «Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ»
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից 2013թ.-ին ներկայացված Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ արտահերթ զեկույցի մեջ ամփոփված են 2013թ.-ին տեղի ունեցած Կոռուպցիոն մեխանիզմները, Դատավորների ճնշումները, արձանագրված խախտումները և երկակի ստանդարտները արդարադատության խորհրդում, արձանագրված խախտումները և երկակի ստանդարտները Վճռաբեկ դատարանում, Դատական համակարգի օրենսդրական խնդիրները: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույց արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ