Հաշվի առնելով 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած նշանակալից իրադարձությունները, մասնավորապես՝ «Թավշյա հեղափոխությունը» և դրան նախորդած ու հաջորդած գործընթացները, «Հյուման ռայթս հաուս Երևան» իրավապաշտպան ոչ առևտրային կազմակերպությունների միությունը ներկայացնում է «Իրավապաշտպանները հեղափոխական գործընթացներում» վերտառությամբ հատուկ զեկույցը։ Զեկույցը մասնավորապես առնչվում է ուսանող-ակտիվիստների, կին իրավապաշտպանների ու ակտիվիստների, վերոնշյալ իրադարձությունները լուսաբանող լրագրողների, այդ անձանց շահերի պաշտպանությունը ստանձնած […]
Category: Այլ հրապարակումներ
Արդարադատության խմբի կարծիքը և առաջարկությունները քրեական գործերով համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
Բաց հասարակության հիմնադրամներ կազմակերպության արդարադատության խումբը ներկայացնում է իր կարծիքը և առաջարկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։ Մենք ողջունում ենք այս մարդասիրական ակտի նախաձեռնումը, որը կարող է նաև կարևոր նշանակություն ունենալ անցյալի համակարգային խնդիրների հետևանքով անարդարության մեջ […]
ՄԱԿ-ի Առողջության իրավունքի հարցերով հատուկ զեկուցողի զեկույցը Հայաստանի վերաբերյալ
2017թ. սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 5-ը ՄԱԿ-ի Առողջության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Դաինիուս Պուրասը գտնվել է Հայաստանի Հանրապետությունում և հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Պարոն Պուրասի այցի նպատակն է եղել պարզել, թե Հայաստանը ինչ աշխատանքներ է տարել՝ երաշխավորելու մարդկանց առողջության իրավունքը, այդ թվում` թե ինչ միջոցներ են ձեռնարկվել, ինչ ձեռքբերումներ են եղել, և ինչ […]
ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի գործողությունների ծրագրի 4-րդ փուլի արդյունքները Հայաստանի վերաբերյալ
ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի գործողությունների ծրագրի 4-րդ փուլի արդյունքները Հայաստանի վերաբերյալ Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերության և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի մոնիթորինգային խմբի կողմից ներկայացվել է Հայաստանի վերաբերյալ Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների շրջանակներում իրականացված մոնիթորինգի 4-րդ փուլի արդյունքները: Հիշեցնենք, որ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն իր ներդրումն է ունեցել զեկույցի պատրաստմանը՝ ներկայացնելով Դատական իշխանության և […]
Զեկույց. 2017թ. Մարդու իրավունքների վիճակը ՀՀ-ում, ԱՄՆ Պետդեպարտամենտ
ԱՄՆ Պետքարտուղարությունը իր՝ 2017թ. զեկույցում անդրանդարձ է կատարել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա կարևորագույն խնդիրներին, ինչպիսիք են խոշտանգումները. բանտերում ծանր և կյանքին սպառնացող պայմանները, կամայական ձերբակալությունները և կալանավորումները, դատական համակարգի անկախության բացակայությունը, արդար դատաքննության ապահովման անկարողությունը, լրագրողների դեմ բռնությունները, միջամտությունը լրատվամիջոցների աշխատանքին, քննադատներին պատժելու համար պետական իրավական լիազորությունների օգտագործումը, անվտանգության ուժերի կողմից հավաքների ազատությանը […]
Զեկույց Freedom House-անցումային շրջանում գտնվող երկրների վերաբերյալ
Freedom House իրավապաշտպան կազմակերպության 2018թ. ապրիլին հրապարակած զեկույցը անցումային շրջանում գտնվող երկրների վերաբերյալ: Զեկույց անցումային շրջանում գտնվող երկրների վերաբերյալ {:en}Freedom House. Armenia is in Danger of Becoming an Authoritarian Country
Զեկույց «Արդարադատության ոլորտի վերաբերյալ հանրության կարիքները եվ ակնկալիքները Հայաստանում»
Զեկույցը պատրաստվել է 2016 թվականի փետրվարից 2017 թվականի նոյեմբեր ամիսների ընթացքում «Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» իրավաբանական գրասենյակի Public Adminstration International (London)-ի և «Եվրոպական սահմանադրական իրավունքի կենտրոնի» հետ համատեղ ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Արդարադատության մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում: Ծրագրի հիմնական փորձագետ է հանդիսացել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը: Սույն վերլուծական հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի […]
Զեկույց. «Ապակե պատից այն կողմ. Արդար դատավարության իրավունքը «Սասնա ծռերի» գործերում»
Զեկույցը պատրաստվել է Քաղաքացիական համերաշխության հարթակի կողմից Հայաստանում իրականացրած փաստահավաք առաքելության շրջանակներում: Զեկույցի պատրաստմանը աջակցել են «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» և «Հելսինկյան ասոցացիա» հասարակական կազմակերպությունները: Զեկույցն ամփոփում է Քաղաքացիական համերաշխության հարթակի շրջանակներում Մարդու իրավունքների միջազգային գործընկերության կողմից կազմակերպած փաստահավաք առաքելության արդյունքները: Զեկույցում տեղ են գտել «Սասնա ծռերի» խմբի դատավարության ընթացքում դատարանի դահլիճում ամբաստանյալների նկատմամբ բռնությունները, փաստաբանների նկատմամբ […]
«Ամնեսթի Ինթերնեշնլ» տարեկան զեկույց 2017/18
Փետրվարի 22-ին «Ամնեսթի» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակեց իր ամենամյա զեկույցը՝ աշխարհի 159 երկրներում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։ Զեկույցը, որը կրում է «Ամնեսթի միջազգային զեկույց 2017/18․աշխարհում մարդու իրավունքների իրավիճակը» վերնագիրը, անդրադառնում է նաև Հայաստանին։ Զեկույցի՝ Հայաստանին վերաբերող հատվածը նախ անդրադառնում է 2017թ․ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին՝ հղում տալով ընտրությունների դիտարկման ԵԱՀԿ առաքելությանը հաղորդված վստահելի տվյալներին, որոնք վերաբերում են հօգուտ […]
Համաշխարհային արդարադատության ծրագրի 2017-2018 թթ. օրենքի գերակայության ցուցանիշ
Համաշխարհային արդարադատության ծրագրի օրենքի գերակայության ցուցանիշը չափում է օրենքի գերակայությունը 113 երկրներում ավելի քան 110.000 տնային տնտեսության և 3.000 փորձագիտական հետազոտությունների հիման վրա: Հիմնվելով նախանական տվյալների վրա, Օրենքի գերակայության ցուցանիշը չափում է տվյալ երկրների կատարողականության աստիճանը հետևյալ 8 գործոններով. կառավարության իրավասությունների սահմանափակում, կոռուպցիայի բացակայություն, բաց կառավարում, հիմնարար իրավունքներ, կարգ և անվտանգություն, Կարգավորիչ կիրարկում, քաղաքացիական և […]